ՀԱՍՄԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1990թ. ապրիլի 11-ին, Երևանում: 1995թ-ից բնակվել է Ուկրաինայում և զբաղվել պրոֆեսիոնալ երգով: 1997-2004թթ սովորել է թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, երգել է Մելիտոպոլ քաղաքի երգչախմբում, դարձել մի շարք մրցույթների դափնեկիր: Երեք տարի պարել է լատինաամերիկյան խմբում և մինչև 15 տարեկան զբաղվել է վոլեյբոլով: 2005թ. տեղափոխվել է Երևան և ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոն: 2006-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2007թ-ից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է «Կաբառե», «Նախարարական համերգ», «Նազար, Նազար, մինչև վեջ», «Ի զեն», «Արմմագեդոն», «Սիրո խոստովանություն Երևանին», «Ալբանիա +», «Շոու համար 3» և այլ ներկայացումներում: Նկարահանվել է հեռուստասերիալներում: 2010թ. Ռուսաստանի թատերական գործիչների միության միջազգային ամառային թատերական դպրոցում անցել է մասնագիտական վերապատրաստում և խաղացել է Ե.Դրուժինինի բեմադրած «Всюду жизнь» ներկայացման մեջ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար