ՍԱՄՍՈՆ ՔԱՌՅԱՆ

Պատմաբան

15 ապրիլ, 1938 - 24 փետրվար, 2019

Ծնվել է Հայաստանի Ահնիձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): 1959թ. ավարտել է Ստեփանավանի Զոովետ տեխնիկումը և ստացել զոոտեխնիկի մասնագիտություն: 1967թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և ստացել պատմաբանի որակավորում: 1959թ. աշխատել է որպես զոոտեխնիկ Ծաղկաշատի կոլտնտեսությունում: 1959-62թթ ծառայել է խորհրդային բանակում (ավագ լեյտենանտ): 1966-67թթ եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Սովորող երիտասարդության» բաժնի հրահանգիչ, 1967-72թթ՝ ՀԿԿ Կիրովականի քաղկոմի կազմբաժնի հրահանգիչ, 1972-90թթ`ժողովրդական վերահսկողության Կիրովականի քաղկոմի նախագահը, 1993-2010թթ` Վանաձորի պետական համալսարան պատմության ամբիոնի վարիչը, 2010թ-ից՝ պատմության ամբիոնի պրոֆեսոր: Աշխատությունները վերաբերում են ՀՀ (1918-20թթ) միջազգային դրության ու արտաքին քաղաքականության հարցերին: Հրատարակվել են նրա «Պատմագիտական հետազոտություններ» (2001թ., համահեղինակ, գիտական հոդվածների ժողովածու), «Իմ Սարոյանը: Հուշեր Սարոյան. մասունքներով» (2002թ.), «Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության պատմագրություն» (2003թ., համահեղինակ), «Հայաստանի միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը 1918-1923 թվականներին» (2005թ., համահեղինակ), «Լոռեցիները Հայրենական մեծ պատերազմում (1941-45թթ)» (2006թ., համահեղինակ), «Հրանտ Մաթևոսյանի «Ահնիձոր» ակնարկի քննարկումները և արձագանքները (2007թ., փաստաթղթեր և նյութեր), «Հովհաննես Թումանյանը և հայ ժողովրդի ողբերգությունը» (2008թ., համահեղինակ), «Նախիջևան (Դարերի խորքից մինչև 1917 թվական)» (2010թ.), «Նախիջևան: Դարերի խորքից մինչև մեր օրերը» (2011թ., համահեղինակ), «Հետք» (2014թ.) աշխատությունները: Մահացել է Վանաձորում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար