Խորեն Գալֆայան

Բանաստեղծ, դրամատուրգ

Արշակ Ֆեթվաճյան

Գեղանկարիչ

Ստեփան Շահումյան

Լրագրող, պետական գործիչ

Արամ Քոչարյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վարագ Առաքելյան

Լեզվաբան, բանասեր

Շահեն Թաթիկյան

Արձակագիր

Մարիա Ղամբարյան

Դաշնակահար

Արմեն Չալտիկյան

Ճարտարապետ, գեղանկարիչ, գրաֆիկ

Գևորգ Դևրիկյան

Արձակագիր, հրապարակախոս

Վլադիմիր Անտաշյան

Քանդակագործ

Լեմս Ներսիսյան

Գեղանկարիչ

Նոննա Զոտովա

Հաղորդավար, դերասանուհի

Մարիա Դիվանյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՅՈՒՐԻ ՄԱՐՅԱՆ

Արձակագիր, լրագրող

9 հուլիս, 1924 - 15 ապրիլ, 1976

Յուրի Կարապետյան

Ծնվել է Երևանում։ 1941թ. ավարտել է Երևանի Վ.Մայակովսկու անվան ռուսական միջնակարգ դպրոցը։ 1941-45թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1946թ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1938թ-ից։ Աշխատել է որպես բանվոր, փականագործ, ավտովարորդ։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետ աշխատել է «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրությունում։ Եղել է համամիութենական ռադիոյի թղթակիցը Հայաստանում, «Կոմսոմոլսկայա պրավդա» (Մոսկվա) թերթի պատասխանատու քարտուղարի տեղակալը, այդ թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Լիտերատուրնայա գազետա» և «Սովետսկայա կուլտուրա» թերթերի սեփական թղթակիցը, Հայհիդրոշինի «Հիդրոշինարար» բազմատպաքանակ թերթի խմբագիրը։ 1969թ-ից, որոշ ընդմիջումներով, աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում որպես պատասխանատու քարտուղար։ 1962թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Նրա սցենարով նկարահանվել են մի շարք փաստագրական կինոնկարներ։ Հրատարակվել են նրա «Ես, պատանի պիոներս» (1952թ.), «Հանդիպումներ եթերում» (1959թ., վիպակ), «Մեր Նազանին» (1960թ.), «Հրազդանը երեկ, այսօր և վաղը» (1962թ.) աշխատությունները։ Մահացել է Երևանում։