ԲԵԼԼԱ ԽՈՒԴԻՆՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1942թ. մայիսի 5-ին, Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: 1960-85թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում որպես մենապարուհի: Լինելով առաջատար մենապարուհի՝ հանդես է եկել գլխավոր դերերի կատարմամբ արևմտաեվրոպական, ռուս և հայ կոմպոզիտորների բալետային ներկայացումներում՝ Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Կիտրի), Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Էգինա), «Գայանե» (Գայանե), Պ.Չայկովսկու «Կարապի լիճ» (Օդետա-Օդիլիա), Է.Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (Աստինե), Ա.Սպենդիարյանի «Երեք արմավենի» (Արմավենի), Ջ.Ռոսսինիի «Տիկնիկների աշխարհում» (Տարանտելա) և այլն: Որպես պարուհի հանդես է եկել ԱՄՆ-ում, Արգենտինայում, Հունգարիայում, Գերմանիայում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում: Պարեր է բեմադրել Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական և Պատանի հանդիսատեսի թատրոններում, ինչպես նաև «Կանազ» պարային համույթում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար