ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է 1955թ. ապրիլի 12-ին, Հայաստանի Գորիս քաղաքում: Պատմաբան Հրաչիկ Սիմոնյանի որդին է: 1961-72թթ սովորել է Գորիսի միջնակարգ դպրոցում, 1972-77թթ՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1981թ. ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: 1983թ. պաշտպանել է թեկնածուական, 2000թ.՝ դոկտորական ատենախոսություն (2005թ-ից՝ պրոֆեսոր): 1981-83թթ աշխատել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև՝ գիտաշխատող: 1986-2000թթ հանդիսացել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 1993-95թթ եղել է ԵՊՀ գիտքարտուղարը, իսկ 1995-2000թթ՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետը, 2000-06թթ՝ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը, 2006-19թթ՝ ԵՊՀ ռեկտորը, 2008թ-ից՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը: Հեղինակել է 85 գիտական աշխատանքներ, որոնցից 4-ը մենագրություններ են: Աշխատանքները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին՝ մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-21թթ պատմության խնդիրներին: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ: Հրատարակվել են նրա «Զանգեզուրի գոյամարտը 1920-1921թթ» (2000թ.), «Զանգեզուրի հերոսամարտը 1917-1920թթ» (2009թ.), «Վայոց ձորը 20-րդ դարի քառուղիներում (1914-1921թթ)» (2011թ.) և այլ աշխատություններ: 1998թ-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, 2006թ-ից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ: 2009թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2014թ.՝ Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար