Գարեգին Երիցյան

Բեմանկարիչ, դրամատուրգ

Սուրեն Արևշատյան

Մշակութային գործիչ, իրավաբան

Ժաննա Թովմասյան

Դերասանուհի

Մհեր Բեժանյան

Բանաստեղծ

Կարեն Գևորգյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Մելանյա Աբովյան

Օպերային երգչուհի

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ

Արա Ղևոնդյան

Գեղանկարիչ

Մարիամ Ադամյան

Դերասանուհի

 

 

 

 

ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ

Բանասեր, պատմաբան

Ծնվել է 1953թ. մարտի 7-ին, Թեհրանում։ 1968թ. տեղափոխվել է Հայաստան: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի քրդագիտության բաժինը։ 1977-86թթ եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի մշակույթի և իրանական հին լեզուների բաժնի ասպիրանտ, այնուհետև՝ գիտաշխատող: 1982թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1983-96թթ եղել է Իրանի բաժինների, 1997թ-ից՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչը, միաժամանակ, 1996թ-ից՝ Իրանագիտության կովկասյան կենտրոնի տնօրենը։ 1993թ-ից «Իրան Նամե», 1997թ-ից «Իրան և Կովկաս» հանդեսների հիմնադիր-խմբագիրն է։ 1985-99թթ դասախոսել է Կոպենհագենի համալսարանում, մասնակցել է Նյու Յորքում, Լոնդոնում, Վաշինգտոնում, Թեհրանում և Փարիզում կայացած միջազգային համաժողովներին: 1990թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1995թ-ից՝ պրոֆեսոր): Ղեկավարում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի արևելագիտության ինստիտուտը: Աշխատությունները վերաբերում են իրանական նախաիսլամականպատմության, մշակույթի, իրանական ազգագրության, ազգաբանության, քրդագիտության խնդիրներին: Լույս են տեսել նրա «Բախտիարների ազգագրություն» (1987թ.), «Բախտիարների պոեզիան» (1995թ.), «Իրանի զրադաշտականների ազգագրությունը և մշակույթը» (2001թ., երեքն էլ՝ անգլերեն), «Միջին պարսկերենի և պարթևերենի դերբայական համակարգը» (ռուսերեն, 1989թ.) աշխատությունները։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար