ԳԱԳԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մատենագետ

Ծնվել է 1952թ. մայիսի 5-ին, Արցախի Մարտունու շրջանի Ձորագյուղ գյուղում: 1981թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: 1987-90թթ սովորել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի (հետագայում՝ համալսարան) ասպիրանտուրայում, 1994-97թթ՝ դոկտորանտուրայում: 1991թ-ից դասավանդում է ՀՊՄՀ-ում, որտեղ 1999-2014թթ եղել է գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչը: 1991թ. Մոսկվայում ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան («Հայագիտական մատենագիտություն. պատմություն, ժամանակակից վիճակը և զարգացման հեռանկարները»), 1997թ.՝ դոկտորի գիտական աստիճան («Մատենագիտության պատմությունը Հայաստանում և հայկական սփյուռքում (5-20-րդ դդ)»): 2016թ. մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների հմտությունների բարձրացման դասընթացներին: Անդամակցում է Եվրասիայի գրադարանային ասամբլեային (1993թ.) և Հայաստանի ժուռնալիստների միությանը: Հրատարակվել են նրա «Ուսումնական ծրագրեր և հանձնարարելի մատենագիտություն» (2005թ.), «Մատենադարան: Մատենագիտական հանրագիտարան» (2007թ., ռուսերեն), «Փաստաթղթագիտություն և փաստաթղթային-տեղեկատվական աղբյուրներ» (2009թ.), «Գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական բարձրագույն կրթությունը Հայաստանում» (ուսումնամեթոդական ձեռնարկ, 2011թ.), «Հայաստանի և հայ սփյուռքի գրքի պատմություն» (2012թ., ռուսերեն), «Գրքագիտություն և հայ գրատպության պատմագրություն» (2012թ.), «Գրքագիտություն և հայ գրատպության պատմագրություն» (մենագրություն, 2013թ.), «Գիրքը և գրադարանը Արցախի պատմության մեջ: Շուշին՝ հայկական մշակույթի օջախ» (2014թ.) աշխատությունները: 2012թ. արժանացել է «Մանկավարժական Համալսարան-90-ամյակ» ոսկե հուշամեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար