ՄԱՆՈՒԿ ԹՈՐՈՅԱՆ

Գրող

4 մայիս, 1864 - 4 օգոստոս, 1958

Թորոյենց Մանուկ

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառի Խաստուր գյուղում։ Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ թողել է ծննդավայրը և գաղթել Արևելյան Հայաստան։ Սկզբում խաստուրցիների հետ բնակություն է հաստատել Հայաստանի Կոտայքի շրջանի Զառ գյուղում, ապա Սարդարապատի շրջանի Ուզունօբա գյուղում, որտեղից էլ տեղափոխվել է Երևան։ 1922թ. Հայաստանի Պարժողկոմատի գումակում աշխատել է որպես սայլապան, 1923-31թթ՝ բեռնակիր Երևանի կայարանում։ 1931թ-ից անցել է կենսաթոշակի։ Եղել է անտառաճանաչ։ 1931թ. անգրագիտության վերացման խմբակում դարձել է տառաճանաչ, բայց շուտով մոռացել է սովորածը։ Դրա փոխարեն ունեցել է բացառիկ հիշողություն։ Եղել է «Սասնա ծռեր» հայ էպոսի տասը լավագույն պատումներից մեկի հեղինակը (գրի է առել հայագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը, 1932թ.)։ «Դավթի պատմությունը» լսել է հայրենի Խաստուր գյուղում, հեքիաթասացներ Ռես Գսպոյից և Վարդանե Քոչեից։ Վեպը նա համարել է ոչ թե հեքիաթ, այլ իրական պատմություն, եղելություն։ Հաշվի առնելով նրա արտակարգ ձիրքը, Կարապետ Մելիք-Օհանջանյանը 1944թ. նրան ընդունել է Հայաստանի գրողների միության շարքերը։ Նրա «Սասնա ծռեր»-ի պատումը տպագրվել է «Սասնա ծռեր» գրքի Բ հատորի Ա մասում (1944թ.) և «Սասնա ծռեր» գրքում (1977թ.)։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար