Շուշանիկ Բաբայան

Դաշնակահար

Հայկ Կյուտենյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Համո Բեկնազարյան

Կինոռեժիսոր

Գարիկ Մուշեղյան

Դերասան, բեմադրիչ

Ալեքսանդր Դոլուխանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մկրտիչ Կորյուն

Առակագիր, բանաստեղծ

Լիլիթ Դավթյան

Հաղորդավար

Մարիաննա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆ

Դերասան

8 ապրիլ, 1899 - 4 նոյեմբեր, 1938

Սուրեն Մարտիրոսյան

Ծնվել է Հայաստանի Մեղրի քաղաքում։ Բեմական գործունեությունն սկսել է 1916թ.՝ սիրողական խմբում (Բաքու)։ 1918թ. խաղացել է Օ.Սևումյանի թատերախմբում (Պյատիգորսկ), 1920-ական թվականներին՝ Անդրկովկասի մի շարք քաղաքներում։ 1928թ-ից եղել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) պետական թատրոնի առաջատար դերասաններից։ Նշանակալից հաջողություն է ունեցել հիմնականում քնարառոմանտիկական կերպարների անձնավորումներում՝ Պետրով (Ֆուրմանովի «Խռովություն»), Անդրոսով (Ֆայկոյի «Պորտֆելավոր մարդը»), Լեինսոն (Ֆադեևի և Նարոկովի «Զարդ»), Ղեկավար անձ (Պոգոդինի «Իմ բարեկամը»), Պլատոն Կրեչետ (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), Սուրեն, Սեյրան (Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս»), Միքայել (Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Լուկա (Մ.Գորկու «Հատակում»), Բասանիո (Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Ֆերդինանդ (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Դոն Ժուան (Պուշկինի «Քարե հյուր») և այլն։ Մահացել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր), թաղվել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար