Հովսեփ Փուշման

Գեղանկարիչ

Աշոտ Գրաշի

Բանաստեղծ

Սուրեն Ազիզյան

Գեղանկարիչ

Կորյուն Ղաֆադարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Գայանե Խաչատրյան

Գեղանկարչուհի

Գրետա Մեջլումյան

Դերասանուհի

Արմեն Արզումանյան

Լրագրող, հաղորդավար

Լևոն Սարդարյան

Հաղորդավար, լրագրող

Էլեն Նազարեթյան

Պարուհի, դիզայներ

 

 

 

 

ԿԱՐԱՊԵՏ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Բանասեր, հայագետ, արևելագետ

4 մարտ, 1893 - 22 փետրվար, 1970

Ծնվել է Հայաստանի Կալեր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): Նախնական կրթությունն ստացել է Գանձակում: 1913թ-ից սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, որի պրոֆեսորական խորհրդի որոշմամբ 1914թ. գործուղվել է Գերմանիա՝ գերմաներենի մեջ հմտանալու և սանսկրիտ սովորելու։ 1915-17թթ եղել է ազատ ունկնդիր Բեռլինի համալսարանում։ 1920թ. վերադարձել է Երևան, աշխատել արական գիմնազիայում, ապա՝ Հայկական կարմիր բանակի քաղլուսվարչությունում՝ կուլտուրկրթական բաժնի վարիչ և «Կարմիր բանակ» թերթի խմբագիր։ Միաժամանակ Հայաստանի ժողովրդական համալսարանում դասավանդել է հայ գրականություն և գերմաներեն։ 1921թ. գլխավորել է Հայաստանի գիտական ինստիտուտը (Էջմիածնում), 1922-25թթ դասախոսել Երևանի համալսարանում։ 1930-37թթ եղել է Հայաստանի գիտությունների ինստիտուտի, այնուհետև՝ նյութական մշակույթի պատմության, մշակույթի պատմության, պատմության և գրականության ինստիտուտների գիտական քարտուղարը, հայ հին գրականության ու ժողովրդական բանահյուսության բաժինների վարիչ (1935թ-ից՝ պրոֆեսոր)։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937թ. հուլիսի 25-ին նրան ձերբակալել են իբրև դաշնակցական ընդհատակյա կազմակերպության կենտկոմի անդամ, որն ակտիվ աշխատանք է կատարել խորհրդային կարգերի դեմ զինված ապստամբություն բարձրացնելու, խորհրդային իշխանությունը տապալելու և դաշնակցական ազգային-բուրժուական կառավարությունը վերականգնելու նպատակով։ 1941թ. դատապարտվել է 5 տարվա ազատազրկմամբ և աքսորով։ 1944թ. վերջերից, ՀՀ ԳԱ նախագահ Հովսեփ Օրբելու միջնորդությամբ, բնակություն է հաստատել Երևանում։ 1946թ. դարձյալ արտաքսվել է Երևանից և միայն Արտեմ Միկոյանին հղած դիմումից հետո և վերջինիս պաշտոնական կարգադրությամբ է, որ նրան իրավունք է տրվել վերջնականապես հաստատվելու Երևանում։ Զբաղվել է բանագիտությամբ, հայ հին գրականությամբ և հայ ժողովրդական պատմությամբ, արևելագիտությամբ, համեմատական տեքստաբանությամբ, գրական, գիտական և բանահյուսական հուշարձանների թարգմանությամբ։ Նրա գրչին են պատկանում «Տիրան-Տրդատի վեպը ըստ Փավստոս Բուգանդի» (1947թ.), «Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջը» («ՊԲՀ», 1964թ.), «Միթրա-Միհրը «Սասնա ծռերի» մեջ» (1946թ.), «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» (1936թ.) աշխատությունները։ Մանուկ Աբեղյանի հետ ձեռնարկել և իրականացրել է «Սասնա ծռերի» գիտական հրատարակությունը (հ.1-2, 1936-51թթ)։ Գրի է առել «Սասնա ծռերի» ութ նոր պատում, ռուսերեն է թարգմանել «Սասնա ծռերի» 10 ընտիր պատում՝ ընդարձակ ուսումնասիրությամբ և հարուստ ծանոթագրություններով։ Մեծ է նրա վաստակը հայ հին գրականության հետազոտման և գրապատմական հուշարձանների գիտական հրատարակության բնագավառում: Հրատարակվել են նրա «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (1957թ.), «Կորյունը և նրա «Վարք Մաշտոցին» (1962թ.), «Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց» (1961թ.), «Պատմութիւն Փարէզի և Վեննայի» (1966թ.) աշխատությունները։ Արևելագիտական-հայագիտական արժեքավոր ուսումնասիրություն է նրա «Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիվները «Շահնամեում» և հայ մատենագրության մեջ» (1934թ.)։ Ռուսերեն է թարգմանել Մ.Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» (1948թ.) 1-ին հատորը։ 1965թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս: 1962թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար