ՀԱԿՈԲ-ԳՐԻԳՈՐ

Թարգմանիչ, հրապարակագիր

12 ապրիլ, 1905 - 23 օգոստոս, 1985

Հակոբ Ճրճրյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Կ.Պոլսի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում: 1922թ. ընտանիքով տեղափոխվել է Լայպցիգ (Գերմանիա), որտեղ 1927թ. ավարտել է համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետև մշտական բնակություն է հաստատել Փարիզում: 1922թ-ից աշխատակցել է սփյուռքահայ մամուլին («Ժամանակ», «Ապագա», «Պայքար», «Բազմավեպ», «Աշխարհ» և այլն), որտեղ տպագրել է հրապարակախոսական, հայագիտական և այլ բնույթի գործեր, հրատարակել թարգմանություններ Գյոթեից («Քույր և եղբայր», 1929թ., «Կլավիգո», 1929թ., «Գյոց ֆոն Բեռլիխինգեն», 1965-66թթ, «Ստելլա», 1964-65թթ և այլն): Հրատարակվել են նաև նրա թարգմանած Էդգար Պոյի «Հայտնող սիրտը: Բերենիկե: Սև կատուն» (1925թ.) պատմվածքների ժողովածուն, Ալբերտ Էյնշտեյնի 2 աշխատությունները «Հարաբերականության տեսության մասին» (1969թ., հայերեն), Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ» (1971թ., գերմաներեն) գործերը և այլն: Նրա ինքնուրույն գործերից են «Եթովպիո հայ եկեղեցին և հայերը» (1927թ.), «Համազգային ուղղագրության և հայերենի մաքրագործման հարցերը: Պարույր Սևակի լեզվական կտակը» (1977թ.) գրքույկները: 1974թ. ֆրանսերեն լույս է տեսել նրա «Ծանոթ և անծանոթ հայեր Նոյից մինչև մեր օրերը» գիրքը, որն արժանացել է Ա.Հարենցի գրական մրցանակին (1974թ.): 1976թ. այցելել է Հայաստան: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար