ԹՈՐՈՍ ԱԶԱՏՅԱՆ

Բանասեր, բանաստեղծ

5 մայիս, 1898 - 15 նոյեմբեր, 1955

Թորոս Ազատունի

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքի մերձակա Ապուչեխ գյուղում: Սովորել է Վարազի, Ակնի Նարեկյան, Չմշկածագի վարժարաններում։ Որպես ուսուցիչ աշխատել է Կ.Պոլսի ազգային պատրիարքարանում, Պեզճյան վարժարանում։ 1921-31թթ եղել է Ազգային հիվանդանոցի ընդարձակ տարեցույցի խմբագիրը։ 1936թ. Կ.Պոլսում հիմնադրել է «Մշակույթ» հրատարակչությունը, ապա՝ «Աստղաբերդ» (1951թ.) հայագիտական-ազգագրական ամսաթերթը, խմբագրել «Արևելք», «Զարթոնք» պարբերականները։ Հեղինակել է արձակ, չափածո և գրականագիտական գործեր։ Հրատարակվել են նրա «Աղբյուր անմահության» (1927թ., 1928թ., 1933թ.) բանաստեղծությունների շարքերը, «Քառասնակ» (1930թ.) արձակ ժողովածուն, «Միսաք Մեծարենց» (1922թ.), «Կոմիտաս վարդապետ» (1931թ.), «Զապել և Հրանտ Ասատուր» (1937թ.), «Հայկանուշ Մառք» (1954թ.) ուսումնասիրությունները, «Ակն և ակնեցիք» (1943թ.) և այլ բանասիրական հետազոտություններ։ Հավաքել է ազգագրական բնույթի և հայ աշուղների ստեղծագործությունները։ Օգտագործել է Ա., Ազատ, Թ. Ազատունի, Ասեղ, Արմեն-Փայլակ, Գրասեր, Զարթուցիչ, Թ., Թ. Ա., Թ. Մ. Ա., Թղթակից, Հրայր, Մոծակ, «Նոր լուր»-ի Դետը, Տաթևացի, Ուխտավոր ծածկանունները: Մահացել է Կոստանդնուպոլսում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար