Կարապետ Գրիգորյանց

Գեղանկարիչ, գրող

Վահրամ Ալազան

Բանաստեղծ, արձակագիր

Ջոն Կիրակոսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Ղևոնդյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Լևոն Վարդանյան

Քանդակագործ

Արև Պետրոսյան

Գեղանկարչուհի

Ալինա Մարտիրոսյան

Դերասանուհի

Յաննա Գաբրիելյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Արվեստաբան, գեղանկարիչ

Ծնվել է 1943թ. մարտի 7-ին, Սամցխե-Ջավախքի Մեծ Գոնդուրա գյուղում: 1959թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1965թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժինը: Գեղանկարչության ուսուցիչը եղել է բեմանկարիչ Կարապետ Մինասյանը: 1965թ. եղել է ՀՀ Վայք քաղաքի «Ջերմուկ» թերթի բաժնի վարիչը: 1965-66թթ ծառայել է խորհրդային բանակում: 1967թ. եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի էքսկուրսավար, 1967-70թթ՝ Մարտիրոս Սարյան թանգարանի գիտաշխատող, 1970-72թթ Հայկական հեռուստատեսության արվեստի խմբագրության խմբագիր, 1972-77թթ՝ «Հայրենիքի ձայն» թերթի մշակույթի բաժնի խմբագիր, Հայկական հանրագիտարանի ավագ գիտխմբագիր: 1976թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1979-87թթ եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտքարտուղար, հայկական արվեստի բաժնի վարիչը, 1988-90թթ՝ «Սովետական արվեստ» ամսագրի կերպարվեստի և ճարտարապետության բաժնի վարիչը, 1990-93թթ` «Գեղարվեստ» թերթի խմբագիրը, 1993-2000թթ` Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրենը: 2000թ-ից Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանի տնօրենն է: Դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, «Հայբուսակ» համալսարանում, կարդացել է բազմաթիվ դասախոսություններ, զեկուցումներ: Հեղինակել է հայ և օտար նկարիչներին նվիրված բազմաթիվ հոդվածներ, հեռուստատեսային հաղորդումներ: Գեղանկարչական աշխատանքներով մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների: 1972թ. Գավառի պետական թատրոնում ձևավորել է Ա.Օստորվսկու «Не все коту масленица» պիեսի ներկայացումը: «Քաղաք» և «Կրկես» նկարներով մասնակցել է 1995թ. Փարիզում բացված «L’ Armenie a’ Drouot» ցուցահանդեսին: 2012թ. Երևանում ունեցել է անհատական ցուցահանդես: Աշխատանքները գտնվում են Երևանի, Մոսկվայի, Բոստոնի, Դենվերի և այլ քաղաքների մասնավոր հավաքածուներում: Հեղինակել է գրքեր և ալբոմներ, որոնցից հրապարակվել են՝ «Հայաստանի պետական պատկերասրահ» (1984թ. Պետերբուրգ, «Ավրորա», անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն), «Գևորգ Բաշինջաղյան» (1985թ.), «Գույն, Նշան, Գիր» (2002թ.), «Վարդգես Սուրենյանց» (2003թ.), «Էդուարդ Իսաբեկյան» (2004թ.), «Արտաշես Հովսեփյան» (2007թ.), «Հովհաննես Զարդարյան 4 թեմա» (2008թ.), «Հակոբ Կոջոյան» (2009թ.):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար