ԳՐԻԳՈՐ ԱՂԱՍՅԱՆ

Գեղանկարիչ

13 ապրիլ, 1926 - 16 հոկտեմբեր, 2009

Ծնվել է Երևանում: 1944թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950թ.` Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտը: 1951թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1950-66թթ դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1963թ-ից` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1982թ-ից` պրոֆեսոր): Ստեղծել է ազգային կոլորիտով բնանկարներ, կոմպոզիցիաներ, գրաֆիկական գործեր, օֆորտներ: Գործերից են` «Ճանապարհին» (1968թ.), «Հույսով, հավատով» (1973թ., ՀԱՊ), «Ընկերուհիներ» (1975թ.), «Կարմիր հրապարակը» (1978թ., ՀԱՊ), «Մեր բակը» (1987թ., ՀԱՊ), «Հրազդանի լիճը» (1990թ.), «Պարուհիներ» (1999թ.), «Կարոտ» (2002թ.), Վենետիկյան նկարաշարերից` «Երեկո» (2003թ.), «Դիմակահանդես» (2003թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1980թ., 2002թ., 2006թ.), Մոսկվայում (1980թ.), Գյումրիում (1981թ.): 1980թ. Մոսկվայում արժանացել է արծաթե մեդալի, 2001թ. Երևանում` Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված ցուցահանդեսի մրցանակի, 1961թ.` Հայաստանի վաստակավոր նկարչի, 1981թ.` արվեստի վաստակավոր գործչի կոչումներին։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար