ՏԻՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կոմպոզիտոր, թավջութակահար

12 ապրիլ, 1881 - 17 հունիս, 1954

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 15 տարեկան հասակում մեկնել է Գերմանիա, աշակերտել Դրեզդենի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրյուցմախերին և կոմպոզիտոր Դրեզեկեին (1896-1901թթ): Այնուհետև մեկնել է Փարիզ, որտեղ հռչակվել է որպես թավջութակահար: Գրել է «Թավջութակի ուսուցումը» աշխատությունը, որը լույս է տեսել ժամանակի խոշորագույն ջութակահարներից Պաբլո Կասալսի առաջաբանով: Երկար տարիներ որպես երաժշտության պրոֆեսոր աշխատել է Փարիզի «Էքոլ նորմալ» երաժշտանոցում, միաժամանակ եղել դպրոցի կամերային բաժնի տեսուչը: 1936թ-ից դասավանել է Նյու Յորքի Մանհեթընի երաժշտական դպրոցում, ապա Նյու Յորքում հիմնել իր մեթոդով գործող թավջութակի դպրոց: Տպագրության է պատրաստել Բախի սոնետների ժողովածուն: Տարբեր քաղաքներում տվել է բազմաթիվ համերգներ, ղեկավարել սիմֆոնիկ նվագախմբեր: Հեղինակել է մի շարք ստեղծագործություններ, ինչպես` «Խորհուրդ խորին», «Օրոր», «Ալագյազ», «Հով արեք, սարեր», «Կանչե կռունկ» (ջութակի և դաշնամուրի համար) և այլն: Գրել է երգեր ֆրանսիացի բանաստեղծների խոսքերով, երաժշտություն` Արշակ Չոպանյանի 2 ողբերգի համար, թավջութակի և դաշնամուրի համար մշակել Կոմիտասի երգերից, խմբագրել Բախի մի շարք սյուիտներ: Մահացել է Ֆրանսիայի Շամոնի քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար