ՄԱԹԵՎՈՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Երաժշտագետ, բանաստեղծ

5 մայիս, 1911 -  28 փետրվար, 1987

Ծնվել է Վանի վիլայեթի Շատախի գավառի Տղասպար գյուղում: 1921թ. տեղափոխվել է Խորհրդային Հայաստան: Մեծացել է մանկատներում: 1930թ. ավարտել է Ստեփանավանի մանկավարժական տեխնիկումը: Նույն թվականից որպես գրաշար աշխատել է Պետհրատի թիվ 1 տպարանում: 1936թ. ավարտել է Հայաստանի գրողների միության երկամյա գրական համալսարանը, 1937թ.` Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1948թ.` Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: 1930թ. Լենինգրադում առաջին անգամ «Ավրորա» զրահանավը տեսնելուց հետո, ընտրել է իրեն «Ավրորա» գրական անունը: Այդ ստորագրությամբ է լույս տեսել նրա «Շտուրմային օրեր» բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Սակայն մի քանի տարի հետո թողել է գրական ասպարեզը և իրեն ամբողջովին նվիրել երաժշտագիտությանը: 1946-58թթ աշխատել է Հայաստանի ԳԱ երաժշտության պատմության և պատմության սեկտորում` որպես գիտաշխատող, 1958-67թթ` Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտում` որպես երաժշտության բաժնի վարիչ: 1967թ-ից եղել է նույն ինստիտուտի երաժշտական բաժնի վարիչը: 1972թ. «Հայ երեժշտությունը 19-րդ դարում և 20-րդ դարասկզբում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի աստիճան: 1934թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Հեղինակել է «Շտուրմային օրեր» (1932թ., բանաստեղծություններ), «Հայրենի վտակներ» (1940թ., ժողովածու), «Քրիստափոր Կարա-Մուրզա» (1950թ.), «Ազատ Մանուկյան» (1951թ., 1977թ.), «Սովետական Հայաստանի երաժշտական կուլտուրան» (1951թ., հեղինակակից` Ս.Գասպարյան), «Արմեն Տիգրանյան. կյանքը, երաժշտական-հասարակական գործունեությունը և ստեղծագործությունը» (1955թ., հեղինակակից` Ռոբերտ Աթայան), «Քրիստափոր Կարա-Մուրզան և բազմաձայնության արմատավորումը հայ երաժշտության մեջ» (1956թ.), «Ակնարկ հայ երաժշտության պատմության, հատոր 1» (1963թ., հեղինակակից` Ք.Քուշնարյան, Գ.Գյոդակյան), «Հայկական երաժշտական մշակույթի պատմություն, հատոր 2», «Հայ երաժշտությունը 19-րդ դարում և 20-րդ դարասկզբում» (1970թ.), «Սամսոն Գասպարյան» (1980թ.) գործերը: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար