Կարապետ Գրիգորյանց

Գեղանկարիչ, գրող

Վահրամ Ալազան

Բանաստեղծ, արձակագիր

Ջոն Կիրակոսյան

Պատմաբան, պետական գործիչ

Ռուբեն Ղևոնդյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Լևոն Վարդանյան

Քանդակագործ

Արև Պետրոսյան

Գեղանկարչուհի

Ալինա Մարտիրոսյան

Դերասանուհի

Յաննա Գաբրիելյան

Դերասանուհի, բեմադրիչ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԲՈՅԱՋՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ, դերասան

25 փետրվար, 1939 - 2 նոյեմբեր, 1989

Ծնվել է Երևանում: 1959-64թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում և Մոսկվայի կինոմատոգրաֆիստների ինստիտուտում։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասան, «Երևան» ստուդիայում՝ ռեժիսորի ասիստենտ:  Նկարահանվել է «Երբ կողքիդ ընկերներ են» (1956թ.), «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.) ֆիլմերում: 1966-71թթ եղել է «Գրական Հայաստան» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ 1969թ. լույս է տեսել նրա «Сентябрь, город, горы» նովելը։ «Արմենֆիլմ» ստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Երևան» ֆիլմը։ Հայերենից ռուսերեն է թարգմանել մի շարք գործեր՝ Նար-Դոսի «Մահը», Ղազարոս Աղայանի «Հազարան Բլբուլ», «Վիշապին հաղթողը» և այլն: Թարգմանություններ է կատարել Սերո Խանզադյանից, Աղասի Այվազյանից, Ռուբեն Հովսեփյանից։ 1970թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար