ԵՂԻՇԵ ՄԱՐՏԻԿՅԱՆ

Արվեստաբան, գեղանկարիչ

4 մայիս, 1904 - 25 սեպտեմբեր, 1988

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Վանիկ գյուղում: 1929թ. ավարտել է Երևանի գեղարդ տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1936թ.` Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը: 1938-41թթ աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում: 1945-80թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1970թ-ից` պրոֆեսոր): 1945-54թթ եղել է պրոռեկտոր և արվեստի ամբիոնի վարիչը: Հեղինակել է մի շարք մենագրություններ` «Փանոս Թերլեմեգյան» (1941թ., 1964թ.), «Ստեփան Աղաջանյան» (1956թ.), «Ռեմբրանդտ» (1959թ.), «Հակոբ Կոջոյան» (1961թ.), «Այծեմիկ Ուրարտու» (1962թ.) և այլն, համահեղինակ է` «Սովետական Հայաստանի կերպարվեստը» (ռուսերեն, 1956թ.) գրքի: Ստեղծել է երփնագիր գործեր` «Հին Երևան» (1936թ.), «Արարատ» (1947թ.), «Ինքնանկար» (1968թ.), «Նատյուրմորտ գորգով» (1985թ.), «Ծաղիկներ» (1986թ.) և այլն: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար