ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆ

Բանաստեղծ

Ծնվել է 1949թ. ապրիլի 12-ին, Ախալքալակի շրջանի Կարծախ գյուղում: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1988թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Աշխատել է տարբեր հրատարակչություններում, հանդեսներում։ 1991-93թթ եղել է «Հայ գրող» թերթի հիմնադիր-խմբագիրը, 1993-96թթ` «Պարույր Սևակ», ապա՝ «Նոր Դար» հրատարակությունների տնօրենը: 2002թ-ից ՀԳՄ հրատարակչության տնօրենն է: Հրատարակվել են նրա «Բաց արմատներ» (1980թ.), «Դարավերջի քամին» (2004թ.), «Հրաբխե գիշերներ» (2008թ.), «Մերկ լեռը» (2010թ.), «Լեռան թագը» (2012թ.) գրքերը: Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում, հաղորդվել են ռադիոյով, հեռուստատեսությամբ։ 1998թ. արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակի: 2006թ. «Գրականություն պատանիներին» մրցանակաբաշխության պոեզիայի անվանակարգում արժանացել է առաջին մրցանակին, իսկ 2012թ. «Լեռան թագը» գրքի համար՝ Վ.Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար