Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԴՈՐԻ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

Դերասան

8 մայիս, 1905 - 26 հունվար, 1983

Արտաշես Ամիրբեկյան

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան Արամ Ամիրբեկյանի եղբայրը: Բեմական գործունեությունն սկսել է 1929թ-ից, Սուխումիի հայկական թատրոնում: 1930-36թթ եղել է Երևանի Մ.Գորկու անվան բանվորական, 1936թ-ից` Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասան: Հիմնականում խաղացել է դրամատիկական և կատակերգական դերեր բազմաթիվ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով, Իսայի), «Քանդած օջախ» (Գիժ Մոզի, Օսեփ), «Պեպո» (Կակուլի, Պեպո), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սուրեն), «Նամուս» (Ռուստամ), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Թափառնիկոս), «Պաղտասար աղբար» (Օգսեն), Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Կապիտան Խորեն), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Բորիս), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Օթար բեկ) և այլն: Նկարահանվել է «Գիքոր» (1934թ.), «Գրենադա» (1969թ.), «Կարծր ապար» (1974թ.) ֆիլմերում: 1958թ. արժանացել է Վրաստանի, 1964թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: