Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԹԱԹՈՒԼ ԴԻԼԱՔՅԱՆ

Դերասան

13 ապրիլ, 1913 - 12 օգոստոս, 1975

Ծնվել է Վանում: Հետագայում տեղափոխվել է Թիֆլիս, ապա` Երևան: 1929-31թթ սովորել է Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) ստուդիայում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում: 1929թ-ից աշխատել է նույն թատրոնում: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Շմագա), Կալդերոնի «Տիկին անտեսանելին» (Կոսմե), Վ.Շեքսպիրի «Լիր Արքա» (Ծաղրածու), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Օգսեն), Գ.Տեր-Գրիգորյանի «Մեռնող Ֆլորան» (Խատուտիկ), Վ.Փափազյանի «Ժայռ» (Մարտիրոս), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Օսեփ) և այլն: Երգել է նաև էստրադայում: 1934թ-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Գիքոր» (1934թ.), «Սևանի ձկնորսները» (1939թ.), «Կարո» (1939թ.), «Մեր կոլխոզի մարդիկ» (1940թ.), «Լեռնային լճի գաղտնիքը» (1947թ.), «Առաջին սիրո երգը» (1953թ.), «Նվագախմբի տղաները» (1954թ.), «Թանկարժեք նվեր» (1956թ.), «Ճանապարհ» (1962թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Ժայռ» (1974թ.) և այլ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1965թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար