
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆ

Ծնվել է 1986թ. օգօստոսի 26-ին, Երևանում: 1995-2003թթ սովորել է Երևանի ժողովրդական նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցի թառի և վոկալի բաժիններում: 1994-2002թթ նվագել և երգել է Երևանի մանկական ֆիլհարմոնիայում, եղել է մենակատար: 2004-08թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում: 2003թ-ից աշխատում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում` որպես մենակատար-թառահար: Ստեղծագործել է դեռևս պատանեկան տարիքից, իսկ երաժշտական-ստեղծագործական գործունեությունը սկսել է 2006թ-ից: Հեղինակել է 100-ից ավելի երգեր և շուրջ 70 գործիքային ստեղծագործություններ: Հեղինակել և հիմնադրել է մի շարք երաժշտական նախագծեր՝ «Colors of Music» էթնո ջազ բենդ, «Միքայել Ոսկանյան և ընկերներ», «Miq`s Art accoustic band» , «Voices of Peace»: 2011թ. հիմադրել է «Miq's Art Projects»-ը, որի շրջանակներում էլ իրականացնում է երաժշտական պրոդյուսինգ ու տարբեր երաժշտական նախագծեր: 2012թ. «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում կայացրել է առաջին մենահամերգը` որպես թառահար, որն այդ գործիքի համար եղել է դեբյուտային, Հայաստանում մինչ այդ չէր եղել թառի մենահամերգ: Ունեցել է բազմաթիվ համերգներ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և այլուր: Համագործակցել է Հայաստանի և արտասահմանյան մի շարք առաջատար խմբերի («Լոս Լոկոս», «Մրրո», «Ռեյնկարնացիա», «Հակոբ Ջաղացպանյան և ընկերներ» և այլն), անվանի երաժիշտների (Լուկա Ռոսսի, Կարի Իկոնեն, Մարտին Քեյ), ինչպես նաև երգարվեստի ներկայացուցիչների (Արսեն Գրիգորյան-Մրրո, Արամե, Գոհար Հովհաննիսյան, Լիլիթ Հովհաննիսյան, Աննա Խաչատրյան և այլն) հետ, մասնակցել նրանց համերգներին և ձայնագրություններին: