
Nikol Aghbalyan
Litterateur, statesman

Harutyun Zakiev
Engineer, architect

Levon Karakhan
Kamancha player

Hrayr Muradyan
Litterateur, playwright

Vano Muradeli
Composer

Amalya Mkhitaryan
Actress, puppeteer

Simon Simonian
Writer, publicist, philologist

Vazgen Amirbekyan
Writer, journalist

Artashes Baghdasaryan
Painter

Luisa Bosabalian
Opera singer

Janna Blbulyan
Actress, songwriter

Martin Aharonyan
Guitarist, composer, painter
GEVORG CHMSHKYAN

7 March, 1837 – 28 December, 1915
Ծնվել է Թիֆլիսում: 1847-50թթ սովորել է Ներսիսյան դպրոցում, 1854թ. ավարտել է ռուսական հողաչափական ուսումնարանը և մինչև 1862թ. աշխատել տարբեր քաղաքներում որպես հողաչափ: Թատերական գործունեությունն սկսել է 1863թ.: 1864թ. ստեղծել է հայ առաջին` Անկախ դերասանական ընկերությունը, 1872թ.` «Մշակ» թերթը, 1879թ.` Թիֆլիսի թատերական ընկերությունը, 1908թ.-ից Հայոց դրամատիկական ընկերության պատվավոր անդամ է: Հայ թատրոնում հաստատել է Շեքսպիրի, Մոլիերի, Օստրովսկու, Գոգոլի, Սունդուկյանի դրամատուրգիան, նախընտրել արդիական թեմաներով պիեսները: 1864-90-ականներին իր շուրջն է համախմբել հայ թատրոնի լավագույն ուժերին: Առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև: Դերասանական տարբեր խմբերով շրջագայել է Շուշիում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Գորիում, Բաքվում և այլուր: 1879թ. Կոստանդնուպոլսից Պետրոս Ադամյանին և Սիրանույշին հրավիրել է իր թատերախումբ: Պեպոյի (Սունդուկյանի «Պեպո») առաջին և լավագույն դերակատարն էր հայկական և Թիֆլիսի վրացական թատրոններում: Առաջինն է հայ թատրոնում բեմադրել Օստրովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր» և Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսները, որտեղ խաղացել է Վիխորևի ու Կրեչինսկու դերերը: Չմշկյանը թարգմանել է մոտ 20 պիես և բեմադրել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Օթելլո», «Թիմոն Աթենացի», Հյուգոյի «Անջելո» և այլ գործեր: Խաղացել է ավելի քան 100 դեր, որոնցից են Վարդան (Կարենյանի «Վարդան Մամիկոնյան կամ Վարդանանց պատերազմ»), Օսեփ (Սունդուկյանի «Քանդած օջախ»), Պետրուչչո (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»), Դոն Ժուան (Մոլիերի «Դոն Ժուան»), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ») և այլն: Գրել է «Իմ հիշատակարանը» (1953թ.) գիրքը, պիեսներ («Վարժուհի», «Միթոմ ոչինչ», «Երկու ընտանիքում» և այլն), թատերական և հրապարակախոսական հոդվածներ: Մահացել է Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ):