
Avedis Khorasandjian
Musicologist

Barsegh Abovyan
Actor

Yeghia Sirvard
Journalist, cultural figure

Harutyun Trakoshian
Actor, theatre director, playwright

Artashes Vruyr
Actor, theatre director, photographer

Anton Aushtryan
Poet, translator

Anush Tumanyan
Poet

Nina Garsoian
Historian, orientalist

Anjela Atabekyan
Kanon player

Mariam Petrosyan
Announcer

Ernest Dulgaryan
Composer

Hasmik Danielyan
Actress

Anahit Arushanyan
Pianist
KARP KHACHVANKYAN

23 January, 1923 - 23 November, 1998
Ծնվել է Թբիլիսիում: Բեմական գործունեությունը սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում: 1939-1944թթ կերտել է 11 կերպար, ապա տեղափոխվել է Երևան: 1944թ. Երևանից ստացվում է մի հեռագիր. Երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արտեմի Այվազյանը 21-ամյա Կարպին հրավիրում է աշխատելու Հայաստանում: Հանդիսատեսը հենց սկզբից սիրեց Կարպին: Երաժշտական կոմեդիայի թատրոնում ոչ ոք չունեցավ այնպիսի առասպելական հաջողություն, ինչպիսին Կարպ Խաչվանքյանը: 1949թ.-ից «Հայֆիլմ» կինոստուդիայում կերտել է չորս դեր, հեռուստաթատրոնում ունեցել է տաս դերակատարում, մասնակցել 22 ռադիոբեմադրության, իսկ հիմնականում հանդես է եկել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Նրա խաղացած 100-ից ավելի դերերը միշտ ծիծաղ են պարգևել հանդիսատեսին: 50 անգամ խաղացած «Տաքսի-տաքսին» 51-րդ անգամ ընթանում էր լեփ-լեցուն դահլիճում: Խաչվանքյանի խաղը հաջողված էր նաև կինոարվեստում («Պատվի համար», «Ճանապարհ դեպի կրկես», «Ատամնաբույժն արևելյան»), այնուհանդերձ, նա կինոդերասան չդարձավ: Խաղացած դերերից առանձնացնենք Բոնի («Սիլվա»), Ալդեմարո («Պարերի ուսուցիչը»), Տոնի («Կրկեսի իշխանուհին»), Պենիժեկ («Մարիցա»), Ստեֆան («Գնչուների բարոն»), Նապոլեոն («Բայադերա»), Հիգինս («Իմ չքնաղ լեդի»), Ֆիլիպ («Ազատաշունչ հողմը»), Իվան («Ծաղրածուի որդին»), Սուսիկ («Տրեմբիտա»), Սուրեն («Մեծ հարսանիք»), Գուրգեն («Աղբյուրի մոտ»), Ղարա («Կապկալ թամաշ»), Սոկրատ («Սեր աստղերի տակ»), սակայն Խաչվանքյանը կերտեց կերպարներ, որոնք ձեռք բերեցին միջազգային ճանաչում` դա նախ եւ առաջ Տոնինոն եւ Ձանիետոն է («Վենետիկյան երկվորյակներ»), ապա Սոկրատը («Սեր աստղերի տակ»), Սկապենը («Սկապենի արարքները»), Թոդորոսը («Պահանջվում է ստախոս»), Դոն Կիխոտը («Լամանչեցի մարդը»), Կնյազը («Տաքսի, տաքսի»): Կարպը խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք ուներ հայկական օպերետների եւ երաժշտական կոմեդիաների հանդեպ: Փայլուն երգում էր, պարում, նվագում էր տարբեր գործիքներ, նույն թատրոնում ստեղծել է 13 բեմադրություն: Մահացել է Երևանում: