Աղեքսանդր Մխիթարյան

Բանասեր, բանահավաք

Վարդգես Տալյան

Կոմպոզիտոր

Բոգդան Ջանյան

Բանաստեղծ

Հանրի Զարյան

Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան

Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան

Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան

Կինոռեժիսոր

Ռուբեն Տերտերյան

Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան

Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան

Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան

Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան

Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան

Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան

Դերասանուհի

Տիգրան Սարգսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արվեստաբան

28 սեպտեմբեր, 1934 - 21 հոկտեմբեր, 2021

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան և շարունակել ուսումը Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոցում: Սովորել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում, զբաղվել է լողով, 14 տարի զբաղվել է մարզչական գործունեությամբ: Վաղ հասակից երգել է եկեղեցական երգչախմբում, հետաքրքրվել է նկարչությամբ: 1959թ. աշխատանքի է ընդունվել Հայաստանի պետական պատկերասրահ, որտեղից մեկնել է սովորելու Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական բաժնում` ստանալով արվեստաբանի դիպլոմ: 1967թ., նկարիչ Մարտիրոս Սարյանի առաջարկությամբ, նշանակվել է նրա նորաստեղծ թանգարանի տնօրեն, որտեղ աշխատել է մինչ 2005թ.: 1990-2003թթ միաժամանակ ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Երկու աշխատանքներից էլ հեռացվել է ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի հրամանով: Իր թանգարանային գործունեությանը բնորոշ են հայ նկարիչների մասին լույս ընծայած բազմաթիվ հոդվածներ, հեռուստատեսային ելույթներ և տասնյակ ցուցահանդեսների կազմակերպում խորհրդային երկրների և արտասահմանյան մի շարք քաղաքներում: Հեղինակել է բազմաթիվ գրքեր` «19-20-րդ դարերի հայկական արվեստ», «Ֆրանսահայ կերպարվեստ», «Հովհաննես Այվազովսկի», «Սարյան», «Պետրոս Կոնտրաջյան», «Մինաս», «Հակոբ Հակոբյան» և այլն, որոնց մի մասը հրատարակվել է նաև արտասահմանում` անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն լեզուներով: Արվեստագետի ակտիվ գործունեության մաս է կազմում տարբեր երկրներից նվիրատվամբ հավաքելու Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Վարդան Մախոխյանի, Ժան Գառզուի, Ժանսեմի ու այլ վարպետների հարյուրավոր գործեր, որոնցով հարստացել են Հայաստանի թանգարանները: Լույս է ընծայել երիտասարդ սերնդին նվիրված «Ճանաչիր և սիրիր» անվանումով պատկերագրքերի շարք: 2004թ-ից աշխատել է Էջմիածնի Մայր տաճարում` որպես մշակութային խորհրդական և «Խրիմյան» թանգարանի տնօրեն: 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1996թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար