ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑ

Կինոօպերատոր

9 սեպտեմբեր, 1930 - 24 սեպտեմբեր, 2021

Ծնվել է Թբիլիսիում: 1951թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1951-54թթ սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր: Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է Թբիլիսի: 1954թ. աշխատել է մեքենաների վերանորագման գործարանում` որպես արհեստավոր: Մեկ տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը: 1955թ. տեղափոխվել է Հայաստան: 1956թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր: 1960թ. և 1963թ. գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների: Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի: 1996-2000թթ սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Որպես կինոօպերատոր` նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ: Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար: 2018թ. արժանացել է Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի, 2020թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար