Ստեփան Պալասանյան

Լեզվաբան, պատմաբան, բանասեր

Հակոբ Գյուրջյան

Քանդակագործ

Վիկտոր Վարդանյան

Բանաստեղծ, մանկագիր

Յակով Զարգարյան

Դաշնակահար, մանկավարժ

Մարկոս Գրիգորյան

Գեղանկարիչ, գորգագնկարիչ

Շաքե Թուխմանյան

Դերասանուհի

Հրաչյա Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Արծրունի

Կոմպոզիտոր, երգիչ

Եգոր Գլումով

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Թմբկահար

Ծնվել է 1969թ. դեկտեմբերի 22-ին, Երևանում: 14 տարեկան հասակից սկսել է նվագել հարվածային գործիքներ: 15 տարեկան հասակից նվագել է «Աստղիկ» մանկական վոկալ գործիքային խմբում: 1994-99թթ դասավանդել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, 2006-07թթ` «Մշակույթ» համալսարանում, 2008թ.` «Վահագն» դհոլահարների անսամբլում, 2011թ-ից` «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խմբում: Համագործակցել և համերգներով հանդես է եկել «Համբերդ» ռոք խմբի, «Պոպուլյար» վոկալ-գործիքային խմբի, Լորիս Ճգնավորյանի սիմֆոնիկ նվագախմբի, երգիչ Գեորգի Մինասյանի, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի, դերասան Վարդան Պետրոսյանի, արաբ երգչուհի Ֆայրոուզի, այլ բազմաթիվ երգիչների, երաժիշտների հետ: 1998թ-ից համագործակցում է «Ուլիխանյան կվինտետ» խմբի, 2002թ-ից` կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ: 1999թ-ից աշխատում է Հայաստանի հանրային ռադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում, 2008թ-ից` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբում: Համերգային հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: Արա Գևորգյանի, Ֆայրոուզի, «Ուլիխանյան կվինտետ», «Պոպուլյար» և այլ խմբերի թողարկած տեսասկավառակներում և ձայնասկավառակներում հանդես է եկել որպես թմբկահար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար