Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1952թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում: 1969թ. ավարտել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը: 1969-74թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսիական բաժնում: 1960թ-ից պարբերաբար ներգրավվել է հայկական հեռուստատեսության տարբեր ծրագրերում, դերակատարումներով մասնակցել է մանկական ներկայացումներին, վարել է «Պատանի լենինյան» հեռուստահանդեսը, «ABC» երիտասարդական, «Ֆրանսերենի հեռուստադպրոց» հաղորդաշարերը: Կազմակերպել է մշակութային տարաբնույթ միջոցառումներ: 1974-76թթ աշխատել է Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ, 1976-81թթ և 1986-93թթ` Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում` որպես դասախոս: 1981-84թթ վերապատրաստվել է Մոսկվայի Մ.Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտում, 1986թ. ավարտել է ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1993թ-ից աշխատում է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1993-97թթ եղել է ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի դասախոս, 1997-2001թթ` վարիչ, իսկ 2010թ-ից ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչն է, դոցենտ: Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, գիտամեթոդական աշխատություններ, ուսումնական ձեռնարկներ: Վերապատրաստվել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի համալսարանում և ստացել էստրադային ռեժիսորի մասնագիտություն: 1994-97թթ եղել է Երևանի Մարզահամերգային համալիրի փոխտնօրենը: Կազմակերպել է բազմաթիվ մասշտաբային միջոցառումներ, ամանորյա, հոբելյանական երեկոներ` «Փարիզյան էսքիզներ», «Պատնեշ», «Բոհեմ», «Վերջին սկիզբ` Սիմոն Տերյան», «Արամ Սաթյան» և այլն: 1996թ. ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի դասախոսների և ուսանողների ուժերով ստեղծել է թատերախումբ և «Գանձի առեղծվածը» խորագրով ներկայացումով հանդես եկել Ֆրանսիայի մի քանի քաղաքներում: 2002թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հեղինակել և վարել է «Ակնթարթ» ծրագիրը: 2003թ-ից «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեղինակում և վարում է «Դիպված» հաղորդաշարը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար