Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հաղորդավար, դերասանուհի

Ծնվել է 1982թ. հուլիսի 18-ին, Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը: 7-ամյա երաժշտական կրթություն է ստացել Երևանի Ս.Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում: 1998-2002թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում՝ Արմեն Մազմանյանի արվեստանոցում: Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ՝ Աննա Հեքեքյանի արվեստանոցում: 2001-12թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել, վարել է բազմաթիվ հաղորդումներ, կրկնօրինակել է մի շարք ֆիլմեր, հոլովակներ, մեկնաբանել է բազմապիսի սպորտային, երաժշտական, մշակութային հաղորդաշարեր: 2001-02թթ վարել է «Որակի նշան», 2002-04թթ` «Մետեո TV» հաղորդումները: 2004թ. հեղինակել և վարել է «Դեմքեր» մշակութային և վարել է «Բարի գիշեր», 2005թ.` «Ժուկով ժամանակով» մանկական հաղորդումները: 2004-09թթ վարել է «Առաջին ծրագիր», 2009-12թթ վարել և հեղինակել է «Երջանկության մեխանիկա» հաղորդումները: 2010թ. մեկնաբանել է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը: 2002-07թթ եղել է «Կռունկ» երաժշտական մրցույթ-փառատոնի, 2003-06թթ` «Միս Հայաստան» և «Միս Երևան» գեղեցկության մրցույթների հեղինակը, սցենարիստը և հանդիսավարը: 2006թ., 2009թ., 2010թ. և 2011թ. վարել է Հայաստանի ազգային, 2007թ., 2009թ. և 2010թ.` Լոս Անջելեսի, 2008թ. և 2010թ.` Մոսկվայի հայկական երաժշտական մրցանակաբաշխությունները: Եղել է նաև «Երևանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հիմնական հանդիսավարը, որի շրջանակներում համերգային հյուրախաղերով Երևանում հանդես են եկել բազմաթիվ աշխարհահռչակ արտիստներ` Վ.Սպիվակով, Յու.Բաշմետ, Ք.Պենդերեցկի, Ջ.Քոքեր, Գ.Բրեգովիչ, Ջ.Բենսոն, Պ.Դոմինգո և այլք: 2002թ-ից խաղացել է թատերական ներկայացումներում` Ա.Գրիբոյեդովի «Դժբախտություն և բանականություն», Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», Ս.Փարաջանովի թանգարանում` «Սոնատ ջութակի համար» և այլն: Նկարահանվել է «Ոչինչ չի մնա» (2007թ.), «Երեք ընկեր» (2008թ.), «Տաքսի, էլի լավա» (2009թ.), «Սպանված աղավնի» (2009թ.), «Խաչագողի հիշատակարան» (2010թ.), «Ալա Բալա Նիցա» (2011թ.), «Գարեգին Նժդեհ» (2013թ.) և այլ ֆիլմերում: 2010թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասանուհի, 2011թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես բեմական և հեռուստատեսային խոսքի դասախոս: 2012թ. վարել է «Հայակ» կինոմրցանակաբաշխությունը: 2012թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երկրի գանձերը», «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծերը, «Մարդկային գործոն» հաղորդումը, 2015թ-ից՝ «Ամենախելացին» նախագիծը: 2018թ. արժանացել է ՀՀ Երախտագիտության մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար