Արամ Սաթունց

Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան

Դրամատուրգ, թատերագետ

Էդուարդ Բաղդասարյան

Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան

Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աբգար Ափինյան

Գրականագետ

Դավիթ Մուշեղյան

Կիթառահար

Արփի Ոսկանյան

Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան

Դուդուկահար

Նառա Վարդանյան

Արձակագիր

 

 

 

 

ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հաղորդավար, ռեպ երգիչ

Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 7-ին, Երևանում: Սովորել է Երևանի թիվ 33, ապա` 178 միջնակարգ դպրոցներում: 1995թ. ավարտել է Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցը: 1990-95թթ սովորել, ապա` աշխատել է Երևանի «Մետրո» թատրոնում: Աշխատել է նաև Երևանի Է.Էլբակյանի անվան արտիստական թատրոնում: 1995-99թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1996թ-ից` Հայաստանի Երգի պետական թատրոնում: Ուսանողական տարիներին երգել է, հանդես եկել որպես հանդիսավար: 2001-08թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: Վարել է բազմաթիվ հաղորդումներ, հեռուստանախագծեր` «Օտար խաղեր», «Թեժ տասնյակ», «Երկու աստղ» և այլն: 2008թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ եղել է մի շարք նախագծերի և հաղորդումների հաղորդավարը` «Ֆորտ Բոյարդ», «Բարի լույս, հայեր» և այլն: 2010թ. հիմնադրել է «33.3» հիպ-հոպ խումբը և ծավալել երաժշտական գործունեություն: 2011թ. թողարկել է առաջին «Խաչբառ» ալբոմը: 2017-18թթ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Սիրո բանաձև» հաղորդումը: