Յոզեֆ Նիկորովիչ

Կոմպոզիտոր

Նվարդ Ափինյան

Հրապարակախոս, թարգմանիչ

Աղասի Վարդանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Արև Բաղդասարյան

Պարուհի, երգչուհի

Լուսիկ Քոշյան

Երգչուհի

Ռաֆիկ Եղոյան

Ճարտարապետ

Վրեժ Իսրայելյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Մանասյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մարիաննա Մխիթարյան

Դերասանուհի

Ռաֆայել Հովհաննիսյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Արա Հակոբյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Մարինա Մարտիրոսյան

Պարուհի, պարուսույց

Ռոբերտ Գասպարյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ՀԱՅԿՈ

Երգիչ, կոմպոզիտոր

25 օգոստոս, 1973 - 29 սեպտեմբեր, 2021

Հայկ Հակոբյան

Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Հ.Թումանյանի անվան թիվ 32, ապա՝ թիվ 170 միջնակարգ դպրոցներում: 1987թ. ավարտել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1996թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին: 1997թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող: 1998թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին: 1999թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1998թ., 1999թ., 2002թ., 2003թ. և 2006թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002թ.` «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003թ.` «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին: 2003թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: 2007թ. «Anytime you need» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը: Հեղինակել է «Մի վախեցիր» (2007թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Ոչինչ չի մնա» (2007թ.), «Սպանված աղավնի» (2009թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Խաչագողի հիշատակարանը» (2010թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Հոբելյանական հաճախորդ» (2011թ.), «Վանա ծովուն արշալույսը» (2011թ.), «Գարեգին Նժդեհ» (2013թ.), «Մեր սրտի տնակը» (2014թ.) և այլ ֆիլմերի երաժշտություններ: 2011թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին: 2012թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել` որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր: Թողարկել է «Ռոմանս» (2000թ.), «Նորից» (2003թ.), «Մի խոսքով» (2007թ.), «Ես քեզ սիրահարվել եմ» (2014թ.) ձայնասկավառակները, երկու տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: