Ֆերուհխան Քրթիկյան

Բժիշկ, հրապարակախոս

Ավետիք Լուկաչ

Պատմաբան, հայագետ

Ավետիք Իսահակյան

Բանաստեղծ, արձակագիր

Մանուել Թոլեկյան

Գեղանկարիչ

Մանուկ Հովսեփյան

Գեղանկարիչ

Աննա Ամբակումյան

Դաշնակահար

Բաղիշ Հովսեփյան

Արձակագիր

Սանդրո Բեհբուդյան

Պատմաբան, բանասեր

Դավիթ Գասպարյան

Գրականագետ, գրաքննադատ

Հովհաննես Հովհաննիսյան

Դերասան, բեմադրիչ

Արտյոմ Հարությունյան

Ռեժիսոր, օպերատոր

Վահրամ Զարյան

Մնջախաղաց, պարող

Էրիկ Միրզոյան

Կլառնետահար

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Քամանչահար

Ծնվել է 1971թ. օգոստոսի 14-ին, Երևանում: 1980-85թթ սովորել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցում, 1986-90թթ՝ Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի ժողովրդական նվագարանների քամանչայի դասարանում: Այդ տարիներին նվագել է տարբեր ինքնագործ անսամբլներում: 1990-95թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի քամանչայի դասարանում: Եղել է Սայաթ-Նովայի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիր: 1992թ. Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների անսամբլի հետ` Խաչատուր Ավետիսյանի ղեկավարությամբ, շրջագայել է Եվրոպայում` նվագակցելով բազմաթիվ երգիչ-երգչուհիների՝ Արաքս Մանսուրյան, Մարգարիտ Շահինյան, Ռուբեն Մաթևոսյան, Հովհաննես Բադալյան, Արզաս Ոսկանյան և այլք: 1999-2002թթ աշխատել է Հայաստանի ժողովրդագուսանական երգի պետական անսամբլում: 2000թ-ից աշխատում է «Armenian Navy Band» խմբում: Նվագել է բազմաթիվ ձայնագրություններում: Մասնակցել է հեռուստատեսային երաժշտական հաղորդումների: Շրջագայել է աշխարհի ավելի քան 30 երկրում: 2009թ-ից նվագում է Գեորգի Գյուրջիևի անվան համույթում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար