Էդուարդ Հյուրմյուզյան

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Վասիլ Ղորղանյան

Երաժշտագետ

Հայկ Բադիկյան

Քանդակագործ

Քնարիկ

Դերասանուհի

Մարիա Գորիչևա

Դերասանուհի

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան

Գրականագետ

Ալմաստ Զաքարյան

Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան

Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան

Բանաստեղծ

Անատոլի Պապանյան

Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով

Դաշնակահար

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Ռեժիսոր

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 16-ին, Երևանում: 1997-2002թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժնում, 2005-10թթ եղել է մշակութաբանության ամբիոնի հայցորդ: 2000-02թթ աշխատել է Էրեբունու մշակույթի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: 2006թ. եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար 1» նախագծի մոնտաժողը: 2002-08թթ աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում` որպես ռեժիսոր և մոնտաժող` «Ամեն օր», «Կինոմանիա», «Ուսանողական շաբաթ» և այլ բազմաթիվ հաղորդումներ, ֆիլմեր, հոլովակներ: 2008թ. աշխատել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայկական մասնաճյուղում` որպես մոնտաժող: 2008թ-ից աշխատում է Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայում, որտեղ հանդիսանում է Հայաստանի պարային ամենամյա միջազգային օլիմպիադայի նախագահը և զբաղվում տեղեկատվության տարածմամբ: 2009թ-ից հանդիսանում է «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնի ներկայացուցիչ, որի շրջանակներում նկարահանել և մոնտաժել է բազմաթիվ երաժշտական, գովազդային հոլովակներ, մասնակցել ադմինիստրատիվ աշխատանքներին: Եղել է «Դժոխք», «Տյառնընդառաջ», «Բուն բարեկենդան», «Ժպիտով ասել ճշմարտությունը» հեռուստատեսային ֆիլմերի, երգչուհի Եվա Ռիվասի «Թամամ աշխարհ», «Apricot Stone», «Դորիանս» ռոք խմբի «Կուլամ» և մի շարք այլ տեսահոլովակների ռեժիսորը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար