Պետրոս Սիմեոնյան

Լրագրող, մանկավարժ

Լևոն Տիգրանյան

Բժիշկ, թարգմանիչ, բառարանագիր

Հակոբ Պարոնյան

Դրամատուրգ, երգիծաբան

Մուշեղ Մխիթարյան

Գեղանկարիչ

Ջիվան Ավետիսյան

Կինոռեժիսոր

Գայանե Մանուկյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՀՅՈՒՍՆՈՒՆՑ

Սաքսոֆոնահար

Ծնվել է 1966թ. դեկտեմբերի 28-ին, Երևանում: 1979թ. ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի, 1984թ.՝ սաքսոֆոնի դասարանը: 1984թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագարանի բաժին: 1993թ. ավարտել է նաև ասպիրանտուրան: 1987թ-ից սաքսոֆոն է դասավանդել Երևանի երաժշտական դպրոցներում: 1988-89թթ նվագել է Կ.Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբում: 1989-93թթ համագործակցել է Արտաշես Քարթալյանի հետ և դարձել Երևանի պետական Կամերային թատրոնի ջազ քառյակի անդամ: 1990թ. հրավիրվել է Հայաստանի ազգային հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ ջազային նվագախումբ, որտեղ երկու տարի հանդես է եկել որպես սաքսոֆոնահար: Հետագայում, Խաչատուր Սահակյանի հետ, ստեղծել է «Time Report» էթնիկ ջազ-կվինտետը, որտեղ կատարվել են նրա ստեղծագործությունները և հայերեն երգերը, որոնք զետեղվել են խմբի ձայնասկավառակներում: 1992-2004թթ համագործակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որպես հրավիրյալ սաքսոֆոնահար: Միևնույն ժամանակ, 1997-2005թթ, հանդես է եկել Հայաստանի պետական ջազային նվագախմբում, որպես երաժշտական ղեկավար և մենակատար: 1988թ., Արտո Թունջբոյաջյանի հրավերով, նվագել է «Armenian Navy Band» խմբում: 2000թ. հիմնադրել է «ԱրտաՍաքս» սաքսոֆոնային քառյակը: 2000-07թթ մասնակցել է Ֆեյրուզի և Զիադ Ռահբանիի համերգներին և ձայնագրություններին, իսկ 2002-07թթ՝ «Jazz Appreciation Month» միջազգային փառատոներին: 1994-97թթ դասավանդել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, 1999-2005թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, տարբեր խմբերի հետ շրջագայել է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Միջին Արևելքում և այլուր: Նվագել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Չիկ Կորեան, Արմեն Դոնելյանը, Ջո Զավինուլը, Բիլլի Կոբհեմը և այլք: 2008թ-ից դասավանդում է Երևանի Ա.Տերտերյանի անվան երաժշտական դպրոցում: 2010թ-ից Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է, 2011թ-ից «Պենման» խմբի անդամ: 2011թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար