ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1966թ. մայիսի 7-ին, Երևանում: Դերասան Բաբկեն Ներսիսյանի որդին է և դերասանուհի Նելլի Խերանյանի ամուսինը: Ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1982-86թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանի ֆակուլտետում: 1986-92թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1992-93թթ` Համազգային, 1994-95թթ` Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոններում: 1996թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Եվրիպիդեսի «Իֆիգենիան ավլիսում» (Օրեստ, 1975թ.), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Ջոնի, 1978թ.), Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը (Քեռուբին, 1984թ.), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո, 1985թ.), «Լիր արքա» (Էդմունդ, 1996թ.), «Ջոն արքա» (Բաստարդ, 2012թ.), «Ռիչարդ Երրորդ» (Ռիչարդ Երրորդ, 2014թ.), Ֆ.Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Ալեքսանդր, 1983թ.), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ, 1984թ.), «Կտակ» (Մամիկոն, 1997թ.), Ջ.Փրեսթլիի «Վտանգավոր շրջադարձ» (Ջիմ, 1986թ.), «Բյուրեղապակյա սիրտը» (Արքայազն, 1985թ.), «Չորս հարցաքննություն» (Կորոլկով, 1989թ.), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Ատոմ, 1991թ.), «Հին աստվածներ» (Աբեղա, 1999թ.), Մ.Պչաքչյանի «Անկարելի կարելին» (Անծանոթ, 1991թ.), Պ.Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս» (Թեհլերյան, 1990թ.), «Արշակ թագավոր» (Արշակ թագավոր, 2008թ.), «100 տարի անց» (Անդրանիկ, 2012թ.), Լ.Ռազումովսկայայի «Սիրելի Ելենա Սերգեևնա» (Վոլոդյա, 1988թ.), Հ.Հակոբյանի «Լեռնային կակաչներ» (Արամ, 1992թ.), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Օթարյան, 1995թ.), Մ.Պանյոլի «Հացագործին կինը» (Վանահայր, 1993թ.), Թ.Ուլիամսի «Ապակե գազանանոց» (Թոմ, 1994թ.), Ա.Քամյուի «Կալիգուլա» (Կալիգուլա, 1997թ.), Ֆ.Լենցի «Հաճույք որսացողները» (Դը Մարի, 1997թ.), Մուրացանի «Ռուզան» (Ներսեհ, 1998թ.), Ա.Չեխովի «Բալի այգին» (Յաշա, 2001թ.), Ռ.Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» (Թումանյան, 2002թ.), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Վաղինակ, 2005թ.), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Ռասկոլնիկով, 2006թ.): Նկարահանվել է «Խաչմերուկ» (1987թ.), «Պատանդներ» (1991թ.), «Արցախյան անավարտ օրագիր» (1992թ.), «Վերջնագիծ» (1992թ.), «Ճամփորդություն» (2000թ.), «Սպանված աղավնի» (2008թ.), «Մի նայիր հայելուն» (2008թ.) ֆիլմերում, «Հանուն սիրո» (2009թ.), «Քաղցր կյանք» (2011թ.) հեռուստասերիալներում: 2001թ. ստացել է «Արտիստ», 2003թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» և «Վահագն» թատերական մրցանակներ: 2002թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2004թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2013թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2017թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն դերասան»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար