Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 29-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Սովորել է տեղի Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում: Երկրաշարժից հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է ուսումը: 10-րդ դասարանից վերադարձել և ավարտել է Գյումրիի դպրոցը ու տեղափոխվել Երևան: Սովորել է լրագրություն, սակայն կիսատ թողելով, ընդունվել է Երևանի Հ.Բեկնազարյանի անվան թատերական ստուդիա, որից հետո` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: 2004թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Ս.Քեյնի «Փսիխոզ 4:48», «Ամպրոպ» (Կատերինա), Գ.Լորկայի «Բերնարդա Ալբան և նրա աղջիկները» (Ադելա), Գ.Սունդուկյանի «Պատվի համար» (Ռոզալիա), Ռ.Մարուխյանի «Եղեգնուհի» (Եղեգնուհի), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Սոսե), «Մի լքիր ինձ» (Ջոաննա), Պ.Տուրրինիի «Առնետաորս» (Կին) և այլն: Նկարահանվել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Չիլո», «Poker.am» ֆիլմերում, «Արմենիա» հեռուստաընկերության սերիալներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար