Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

Արա Պապանյան

Շեփորահար

 

 

 

 

ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1977թ. հունիսի 27-ին, Երևանում: 1994-99թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: 1996թ-ից զուգահեռ խաղացել է Երևանի պետական Համազգային թատրոնում: Խաղացած ներկայացումներն են` Հ.Մաթևոսյանի «Կայարան», Է.դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը», «Խեղճ Պետրոս», Ե.Շվարցի «Վիշապը» և այլն: 2001-03թթ աշխատել  է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 2003-05թթ` Երևանի Երիտասարդական փորձարարական պետական թատրոններում` որպես դերասան, 2004-09թթ` Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում` որպես ֆիլմերի կրկնօրինակող, 2006-07թթ` «32 ատամ» ակումբում: 2004թ-ից աշխատում է Երևանի պետական Համազգային թատրոնում, 2007թ-ից` Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: 2009-10թթ «ATV» հեռուստաընկերությունում վարել է «Տաքսի TV» հաղորդումը, 2009թ-ից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ` «Իրադարձության հետքերով» գիտահանրամատչելի ծրագիրը: 2015թ. պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: