Հովհաննես Քյաթիպյան

Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան

Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան

Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան

Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան

Արձակագիր

Սամվել Համբարձումյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ալին Գութան

Օպերային երգչուհի

Ալեն Նազարյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

Ծնվել է 1957թ. հունիսի 24-ին, Ախալքալակում: 1975-80թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1980-85թթ Ախալքալակի դպրոցում աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1988-89թթ եղել է «Կերպասագործ» թերթի թղթակից, 1989-2001թթ` «Գարուն» ամսագրի արձակի և պոեզիայի բաժնի խմբագիր, 2001-04թթ` «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը: 1991թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: 2000թ. հիմնել է «Դրամատուրգիա» գրական հանդեսը, որի գլխավոր խմբագիրն է: Գրել է բազմաթիվ պիեսներ, որոնք բեմադրվել են թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոնում: Երկերից են` «Դարպասներ», «Երկուսով, բայց միայնակ», «Ետ չնայես», «Կինը անձրևից հետո», «Վերջին գնչուն», «Վերադառնում եմ, մոռացեք», «Երկրորդ կտակը», «Ինչպես ամուսնացնել ամուրուն», «Երկրորդ կտակը», «Չկրակեք, ես արդեն սպանված եմ», «Մենակ չես, մայրիկ», «Տրակտատ թաշկինակի մասին», «Սիրային քառանկյունի» և այլն: 2004-08թթ եղել է ՀՀ մշակույթի փոխնախարարը: Լույս են տեսել գրողի «Պիեսներ» (1997թ.), «Մեռյալ սիրո փողոցը» (2001թ.), «Երկու պիես» (2003թ.), «Խաղի ժամանակը» (2004թ.), «Ցելոֆանե երջանկություն» (2011թ., աուդիոգիրք, հայերեն, ռուսերեն) պատմվածքների ու պիեսների ժողովածուները։ Նրա պիեսները բեմադրվել են Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոններում։ 2012թ-ից ՀԳՄ «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն է: 1997թ. արժանացել է ՀՀ ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի, 1999թ.՝ «Ոսկե եղեգն», 2002թ.՝ «Արտիստ» և ՀԳՄ ամենամյա «Տարվա լավագույն պիեսի համար» մրցակաների, 2003թ.՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալի, 2004թ.՝ «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի գլխավոր մրցանակի՝ «Երկրորդ կտակը» ներկայացման համար, 2005թ.՝ «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի «Լավագույն ներկայացում» մրցանակի` «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացման համար: 2006թ. դարձել է Մանիլայի թատերական միջազգային փառատոնի դափնեկիր՝ «Երկրորդ կտակը» պիեսի համար: 2009թ. արժանացել է ՀՌԱԿ ոսկե հուշաշքանշանի, 2011թ.՝ Լևոն Շանթի անվան ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակին՝ «Իմ դասականները» պիեսների ժողովածուի համար, 2012թ.՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի Ֆորում Թատրոնի փոքրածավալ պիեսների մրցույթի 1-ին մրցանակին՝ «Ծիածանի գույները» պիեսի համար, 2013թ.՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Լավագույն սցենարի» մրցանակին՝ «Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի համար: Նույն թվականին դարձել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԳՄ «Գրական մրցանակաբաշխություն - 21-րդ դար» համահայկական գրական մրցանակաբաշխության դափնեկիր՝ «Մեկ ժամ հիշողություն» պիեսի համար: 2014թ. և 2015թ. դարձել է «Տարվա լավագույն գրող»: 2015թ. արժանացել է «Պատմություններ առանց սահմանի» միջազգային դրամատուրգիական մրցանակաբաշխության 1-ին մրցանակին՝ «Վիճակախաղ», «Պատերազմի կանայք» պիեսների համար (Նյուրնբերգի ազգային թատրոն, Գերմանիա): Նույն թվականին արժանացել է նաև Լևոն Շանթի անվան ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակին՝ «Պիեսներ» ժողովածուի համար: