Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ

Ծնվել է 1940թ. հուլիսի 24-ին, ՀՀ Աշտարակ քաղաքում: 1957-62թթ աշխատել է Աշտարակի պիոներների տանը և «Աշտարակ» շրջանային թերթի խմբագրությունում։ 1966թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1966-71թթ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում` որպես բաժնի վարիչ, 1971-73թթ` հայկական հեռուստատեսության ստուդիայում` որպես ավագ խմբագիր, 1973-75թթ` «Գարուն» ամսագրի խմբագրությունում` որպես արձակի և պոեզիայի բաժնի վարիչ։ 1970-ից Հայաստանի գրողների միության, ապա` Հայաստանի նկարիչների և ժուռնալիստների միությունների անդամ է: 1976-83թթ եղել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, 1984-86թթ` ՀԳՄ Արարատյան գրական միավորման պատասխանատու քարտուղարը, 1986թ-ից՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագիրը: 1973թ. «Գարուն» ամսագրի խմբագրությունում բացել է գեղանկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսը: 1999թ. ստեղծել է մշակութային խորհրդարանը: Ցուցահանդեսներով ներկայացել է Մոսկվայում, Կիևում, Վիլնյուսում, Կաունասում, Պանևեժիսում, Լոս Անջելեսում, Հայաստանի բազմաթիվ քաղաքներում և այլուր: Հեղինակել է շուրջ 20 բանաստեղծական և արձակ ժողովածուներ: Հրատարակված գրքերից են՝ «Երկնային պատուհաններ» (բանաստեղծություններ, պոեմներ, 1988թ.), «Լուսավոր հետագիծ» (պատմվածքներ, 1990թ.), «Հոգենյութ» (2000թ.). «Հոգեգույներ ծածկագրերով» (2011թ.), «Ինքնության գույնն ու իմաստը» (2013թ.): Գրողի պոեզիային բնորոշ են պատկերավոր լեզվամտածողությունը, քնար. շունչը, հայրենասիրական պաթոսը՝ «Ակունքներ» (1963թ.), «Օրերի հայտնությունը» (1968թ.), «Մաքրվող հեռուներ» (1974թ.), «Նավը ուռկանի մեջ» (1976թ.), «Աստղի ծնունդը» (1980թ.), «Երկնային պատուհաններ» (1980թ.), «Հոգենյութ» (2000թ.), «Բառերի բանալին» (2003թ.), «Հանգրվաններ» (2003թ.), «Սերմացու լույս» (2004թ.): Գրել է նաև պատմվածքներ՝ «Անթառամներ» (1984թ.), «Լուսավոր հետագիծ» (1990թ.) և այլն: Զբաղվել է նաև թարգմանությամբ, թարգմանել է ֆրանսիացի, լեհ, ռուս, վրացի, ուկրաինացի և այլ ազգերի բանաստեղծների ստեղծագործություններ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել են աշխարհի շատ լեզուներով: 1994թ-ից Հայաստանի Մշակույթի հայկական ֆոնդի նախագահն է: 2008թ. կազմել է «Արդի հայ քնարերգություն» անթոլոգիան: 1981թ. «Լույսի արմատներ» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ «Աստղալույսերի ձայնը» գրքի համար՝ «Տարվա լավագույն գիրք» մրցանակին: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար