Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մելիք

Բանաստեղծ

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

Վահրամ Թաթիկյան

Բանաստեղծ, արձակագիր

Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ, գրաքննադատ

Սերժ Գաբյան

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Լևոն Հախվերդյան

Երգահան, երգիչ

Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1952թ. սեպտեմբեր 26-ին, Երևանում։ Գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի և գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի որդին է: 1976թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1979թ-ից դասավանդում է նույն ինստիտուտում (1990թ.` դոցենտ, 1992թ-ից` պրոֆեսոր): 1982թ-ից Հայաստանի նկարիչների միության և ՅՈւՆԵՍԿՈ-ի նկարիչների միջազգային ընկերության անդամ է: 1994թ-ից Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորն է: Ստեղծագործություններից են` «Շեփորով նատյուրմորտ» (1982թ.), «Նամակ Ամերիկայից» (1988թ.), «Արվեստանոցում» (1993թ.), «Նվիրում» (1992թ.), «Հորս դիմանկարը» (1995թ.), «Փարավոն Միրզոյան» (1997թ.), «Վարվառան» (1999թ.), Աննայի դիմանկարների շարքը (1995-97թթ), «Երազ» (1991թ.), «Ասպետն ու կինը» (1992թ.), «Հանդիպում» (1997թ.), «Կախարդուհին» (1999թ.), «Վենետիկյան մոտիվ» (1999թ.) և այլն: 1976թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ավելի քան 200 ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Փարիզում, Հալեպում, Կահիրեում, Լոնդոնում։ Աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում ու ցուցասրահներում, ինչպես նաև` բազմաթիվ անհատական հավաքածուներում: 1999թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե, 2001թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալներով։ 2002թ. դարձել է բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2019թ.` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար