Սանդալ

Արձակագիր

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան

Դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան

Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Պարույր Հայրիկյան

Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան

Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան

Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու

Երգչուհի

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

Արձակագիր, գրաքննադատ, դրամատուրգ, թարգմանիչ

7 սեպտեմբեր, 1939 - 2 սեպտեմբեր, 2021

Ծնվել է Երևանում: Եղել է գրականագետներ Էդուարդ Թոփչյանի որդին, Ստեփան Թոփչյանի եղբայրը, դերասանուհի, արձակագիր Անահիտ Թոփչյանի ամուսինը: 1956թ. ավարտել է Երևանի թիվ 56 միջնակարգ դպրոցը, 1962թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1962-63թթ աշխատել է «Պիոներ կանչ» պարբերականում` որպես գրական աշխատող, 1963-65թթ` «Հայաստան» հրատարակչությունում: 1965-66թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, 1975-82թթ` գլխավոր խմբագիրը, 1966-75թթ` «Գարուն» ամսագրի խմբագրության բաժնի վարիչը, 1982-89թթ` Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրական բաժնի վարիչը, 1991-95թթ` ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովի գլխավոր փորձագետ: 1960-80թթ ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական այլ հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել: Հրատարակել է մոտ 70 թարգմանական գրքեր, ժողովածուներ ու անթոլոգիաներ` ներկայացնելով ֆրանսիական և Բելգիայի ու Շվեյցարիայի ֆրանսագիր գրականության դասական և արդի հեղինակներին: 1999թ. հիմնել է «Էմիլ Վերհառն» մատենաշարը, որտեղ, նրա թարգմանությամբ արդեն լույս են տեսել բելգիացի ֆրանսագիր հեղինակների քսան գրքեր ու ժողովածուներ: 1960-ական թվականներից հրապարակել է նաև սփյուռքահայ և արևմտահայ հեղինակների բազմաթիվ գրքեր ու ժողովածուներ: 1980-ականներից հանդես է եկել որպես դրամատուրգ և արձակագիր: Նրա պիեսները բեմականացվել են Հայաստանում, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում: Նրա հեղինակությամբ լույս են տեսել նաև մի քանի գեղարվեստական գրքեր: Գեղարվեստական գործերից են` «Արտագերս», «Այնտեղ», «Եվ անգամ մահից հետո», «Բանկ Օտոման» և այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների: «Բանկ օտոմանը» վեպը թարգմանվել է ֆրանսերեն, ռուսերեն և ռումիներեն: Հեղինակել է բազմաթիվ թարգմանություններ ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարուշֆուկոյի, Լակլոյի, Ապոլիների, Պրևերի, Կոկտոյի, Անուի, Սագանի և այլոց երկերը: Հրատարակել է շուրջ 500 գրականագիտական հոդված մամուլում` նվիրված արդի գրականության հարցերին։ Որպես գլխավոր խմբագիր և հրատարակության վարիչ, հրատարակել է Ռ.Սևակի, Վ.Շուշանյանի, Հ.Զարդարյանի, Ն.Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները։ 1986թ. արժանացել է Ռուբեն Սևակի անվան, 1992թ.` ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան, 2004թ.` Սբ. Էջմիածնի «Կանթեղ», 2005թ.` ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան, 2006թ.` ՀՀ նախագահի մրցանակների, 2009թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2010թ.` Ֆրանսիայի կառավարության «Արվեստների և գրականության սպա» բարձրագույն շքանշանի, 2012թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2019թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար