
Սանդալ
Արձակագիր

Երուխան
Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան
Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան
Դերասան, դրամատուրգ

Արտեմ Լուսինյան
Դերասան

Ալեքսանդր Չաուշյան
Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան
Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան
Գրականագետ

Պարույր Հայրիկյան
Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան
Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան
Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու
Երգչուհի
ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

16 հուլիս, 1941 - 20 սեպտեմբեր, 2021
Ծնվել է Երևանում: Եղել է Դերասան Յուրի Ամիրյանի կինը: 1957թ. ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան թիվ 39 միջնկարգ դպրոցը: 1957-62թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1964թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է ավելի քան 100 ներկայացումներում, որոնցից են` Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Բիանքա), Գ.Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» (Ինկեն Պետերս), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սալոմե), «Քանդած օջախ» (Սալոմե), «Խաթաբալա» (Նատալիա), «Պեպո» (Էփեմիա), «Կտակ» (Նադինկա), Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ» (Լիդոչկա), Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (Վարդուհի), Պ.Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» (Որմիզդուխտ), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Վալյա), Վասիլևի «Արշալույսներն այստեղ խաղաղ են» (Ժենյա Կամիլկովա), Ն.Զարյանի «Հացավան» (Անուշ) և այլն: Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում` «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Գիքոր» (1982թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.) և այլն: Մի շարք դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում: Եղել է «Հայաստան-Լիբանան» և «Հայաստան-Վրաստան» հասարակական կազմակերպությունների անդամ: Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների, կոչումների: Եղել է Սայաթ-Նովայի, Իսահակյանի, Գ.Էմինի անվան մրցույթ-փառատոների դափնեկիր: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչման: 2011թ. պարգևատրվել է ՀՀ Պետական առաջին կարգի մեդալով, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով, Գյումրիի «Վարպետաց վարպետ» ոսկե մեդալով, «Անդրանիկ Զորավար» միության և Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալներով: Մահացել է Երևանում: