Սանդալ

Արձակագիր

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան

Դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան

Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Պարույր Հայրիկյան

Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան

Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան

Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու

Երգչուհի

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ

Դերասան, երգիչ

Ծնվել է 1954թ. մայիսի 31-ին, Երևանում: 1971թ. ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժին: 1973-79թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական ֆակուլտետում: 1976-91թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան, եղել է հիմնադիրներից: 1978-92թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասան: 1982-94թթ խաղացել է Երևանի Համազգային թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Ա.Երնջակյանի «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է», «Էտյուդ կանանց մասին», «Արալեզ», «Երևան-Լոս Անջելես-Երևան», Ա.Բարսեղյանի «Կամո», Վ.Սահակյանի «Խաթաբալադա», «Բարի գալուստ» և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Վերջին կիրակին» (1985թ.), «Օդապարուկի օրը» (1987թ.), «Մեզանից երեքը» (1988թ.), «Գաղտնի խորհրդականը» (1989թ.), «Ձայն բարբառոյ» (1991թ.), «Ժամկետը 7 օր» (1991թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Խաթաբալադա» (1997թ.), «Երևան բլյուզ» (1998թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Խենթ հրեշտակը» (2001թ.), «Երևան ջան» (2002թ.), «Տաքսի, էլի լավա» (2008թ.), «Welcome papa» (2009թ.), «Մաեստրո» (2009թ.), «Եթե բոլորը» (2012թ.), «Կորած և գտնված Հայաստանում» (2012թ.), «Անունս Վիոլա է» (2012թ.) և այլն: Եղել է «Երևան բլյուզ» և «Երևան ջան» ֆիլմերի սցենարի հեղինակը, նաև վերջինիս ռեժիսորը: 1993թ. առաջին հայկական ազգային «Դեբյուտ» կինոփառատոնի, 2002թ. «Լիստոպադ» Մինսկի միջազգային 9-րդ կինոփառատոնի, 2002թ. «Վահագն» մրցանակաբաշխության ժամանակ «Տղամարդու լավագույն դերակատարման համար» արժանացել է մրցանակի, 2000թ. համահայկական «Սայաթ-Նովա» երգի մրցանակաբաշխությանը` 1-ին մրցանակի, 2004թ. «Armenian Music Awars»` «Լավագույն սկավառակ»: 2005թ. ստացել է Նիդեռլանդների Արքայազն Կլաուսի միջազգային մրցանակ, 2009թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2010թ.` ՀՀ պաշտպանության  նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալի, 2011թ.` Թեքեյան մշակութային միության մրցանակի, 2012թ.` «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն դերասան» մրցանակին: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015թ.` ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար