Գևորգ Աբով

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Գեղամ Ասատրյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վլադիմիր Աբաջյան

Դերասան, ասմունքող

Ավիկ Իսահակյան

Գրականագետ

Հասմիկ Ալեքսանյան

Դերասանուհի

Ալբերտ Սոխիկյան

Ճարտարապետ, դիզայներ

Սևան Նագգաշյան

Գեղանկարչուհի, մուլտիպլիկատոր

Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող

Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի

Մարիա Ենոքյան

Հաղորդավար, պարուհի

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր

8 դեկտեմբեր, 1908 - 4 նոյեմբեր, 1988

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալու գավառի Բլուր գյուղում: 1930թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանը, 1935թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Ն.Մյասկովսկու կոմպոզիտորական դասարանը: 1938թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում (1959թ-ից՝ պրոֆեսոր): 1954-60թթ եղել է կոնսերվատորիայի ռեկտորը: Կոմպոզիտորի կենսահաստատ արվեստում իշխող թեման իր ժողովրդի ծանր, բայց և հերոսական անցյալն է, որի մասին նա խորհում է առասպելի ու դյուցազնական պատումի, այլաբանության միջոցով՝ իր ժողովրդին մշտապես հայրենի բնաշխարհի հետ սերտորեն կապված տեսնելով: Հեղինակել է «Ռապսոդիա» (1939թ.), «Քնարական պատկերը» (1939թ.), «Հայաստան» (1942թ.), «Խորեոգրաֆիկ պատկերը» (1943թ.), «Արևածագին» (1952թ.), «Հրազդան» (1960թ.) սիմֆոնիկ պոեմները, «Սնան» (1956թ., երկրորդ խմբագրում՝ «Անուրջների լիճը», 1968թ.), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (1973թ.) բալետները, ռոմանսներ և այլն: 1953-57թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահը: 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1977թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: