
Աղեքսանդր Մխիթարյան
Բանասեր, բանահավաք

Սողոմոն Մելիք-Շահնազարյան
Արձակագիր

Բագրատ Մուրադյան
Դերասան

Վարդգես Տալյան
Կոմպոզիտոր

Լյուսյա Արղության
Արձակագիր

Ալեքսանդր Սահինյան
Ճարտարապետ

Բոգդան Ջանյան
Բանաստեղծ

Հանրի Զարյան
Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան
Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան
Կինոռեժիսոր

Հակոբ Ղազանչյան
Բեմադրիչ

Ռուբեն Տերտերյան
Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան
Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան
Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան
Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան
Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան
Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան
Դերասանուհի

Տիգրան Սարգսյան
Բալետի արտիստ
ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

8 դեկտեմբեր, 1908 - 4 նոյեմբեր, 1988
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալու գավառի Բլուր գյուղում: 1930թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանը, 1935թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի Ն.Մյասկովսկու կոմպոզիտորական դասարանը: 1938թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում (1959թ-ից՝ պրոֆեսոր): 1954-60թթ եղել է կոնսերվատորիայի ռեկտորը: Կոմպոզիտորի կենսահաստատ արվեստում իշխող թեման իր ժողովրդի ծանր, բայց և հերոսական անցյալն է, որի մասին նա խորհում է առասպելի ու դյուցազնական պատումի, այլաբանության միջոցով՝ իր ժողովրդին մշտապես հայրենի բնաշխարհի հետ սերտորեն կապված տեսնելով: Հեղինակել է «Ռապսոդիա» (1939թ.), «Քնարական պատկերը» (1939թ.), «Հայաստան» (1942թ.), «Խորեոգրաֆիկ պատկերը» (1943թ.), «Արևածագին» (1952թ.), «Հրազդան» (1960թ.) սիմֆոնիկ պոեմները, «Սնան» (1956թ., երկրորդ խմբագրում՝ «Անուրջների լիճը», 1968թ.), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (1973թ.) բալետները, ռոմանսներ և այլն: 1953-57թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահը: 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1977թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: