
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

1 հուլիս, 1937 - 22 մարտ, 2015
Ծնվել է Երևանում: Եղել է դերասան Գուրգեն Ջանիբեկյանի որդին: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1953թ-ից, ընդհատումներով, աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1966-67թթ` Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական, 1991թ-ից` Երևանի Համազգային թատրոններում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Ն.Զարյանի «Հացավան» (Գրիգոր), Գ.Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» (Վինտեր), Մ.Բուլգակովի «Մոլիերի կյանքը» (Մոլիեր), Յ.Օ'նիլի «Սերը ծփիների տակ» (Քեբոտ), Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» (Ջոուն), Է.դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը» (Ֆաբիո) և այլն: 1970-ականներից խաղացել է նաև հեռուստաթատրոնում` Ջ.Պատրիկի «Տարօրինակ միսիս Սնիջ», Ս.Խանզադյանի «Մատյան եղելության», Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» և այլն: 1961թ-ից նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում` «Արտակարգ հանձնարարություն» (1965թ.), «Սովի ժամանակներից» (1966թ.), «Չախ-չախ թագավորը» (1969թ.), «Մորգանի խնամին» (1970թ.), «Քաոս» (1973թ.), «Աշնան արև» (1977թ.), «Արևիկ» (1978թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Մեզանից երեքը» (1987թ.), «Դեմքով դեպի պատը» (1989թ.), «Արյուն» (1990թ.), «Որտեղ էի՞ր, մարդ Աստծո» (1992թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.), «Լաբիրինթ» (1995թ.), «Երևան ջան» (2003թ.), «Լովեմբեր» (2004թ.), «Արահետ» (2005թ.), «Անառակ որդու վերադարձը» (2007թ.), «Փասիանի որսորդը» (2013թ.), «Ապակե կախազարդ» (2013թ.), «Կիսալուսնի ծովածոցը» (2014թ.), «Լուսավոր շրջան» (անավարտ, 2015թ.) և այլն: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների, 2009թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2004թ.` Հայաստանի վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: