ԱՆՆԱ ԷԼԲԱԿՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1963թ. սեպտեմբերի 5-ին, Երևանում: Արձակագիր, հոգեբան Էլդա Գրինի դուստրն է և դերասան, բեմադրիչ Արմեն Էլբակյանի կինը: 1982թ. ավարտել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դրամատիկական ստուդիան և աշխատանքի ընդունվել որպես դերասանուհի: 1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արվեստագիտական ֆակուլտետը: Առաջին քայլերը բեմում արել է 17 տարեկանում` խաղալով Էլզիի դերը Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» ներկայացման մեջ, հետագայում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Յ.Ռայնիսի «Փչիր քամիում» (Բայբա), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Վալյա), Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնություն» (Ֆանշեթ), Լ.Ռազումովսկայի «Սիրելի Ելենա Սերգեևնա» (Լյալյա), Վ.Շեքսպիրի «Կիր արքա» (Կորդելիա), Վ.Սարոյանի, Թ.Ուիլյամսի, Է.Հեմինգուեյի ստեղծագործությունների հիման վրա «Ուիլի, Թիթի, Ջիգ ու երեքնել մի աղջիկ» (Ուիլի, Թիթի, Ջիգ), Մոլիերի «Տարտյուֆ» (Կոմսուհի), Կ.Մանեի «Օսկար» (Հելեն), Յ.Օ՝Նիլի «Սերը ծփիների տակ» (Աբբի), Վ.Սարոյանի «Քարանձավի բնակիչները» (Թագուհի), Թ.Ուիլյամսի «Անսպասելիորեն անցյալ ամառը» (Կետրին), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Ժուլիետ) և այլն: Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և մի շարք գեղարվեստական ֆիլմերում` «Որտեղ էիր մարդ Աստծո», «Սպիտակ ոսկոր», «Գողը», «Դեմքով դեպի պատը», «Ուրվագիծ», «Երևան ջան», «Էլեգիյա» և այլն: 1998-2003թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1991-94թթ` «Մետրո», 1994-98թթ` Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոններում: 2000թ-ից աշխատում է Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների, հյուրախաղերով հանդես է եկել արտերկրում: 2005թ-ից Երևանի պետական Խամաճիկների թատրոնի գլխավոր ռեժիսորն է: Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 2005թ., 2006թ. և 2008թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի: 2001թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2006թ.` «Տարվա լավագույն դերասանուհի», 2007թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակին, 2013թ.` Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար