ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆ

Բեմանկարիչ, դիզայներ

Ծնվել է 1986թ. հունվարի 3-ին, Երևանում: Դերասան Լևոն Շարաֆյանի և կոնցերտմայստեր Ռուզան Մուրադյանի որդին է: Սովորել է «Կոջոյան» կրթահամալիրում: 2001թ-ից բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: 2004-08թթ սովորել է «Fashion Institute of Design and Merchandising» քոլեջի նորաձևության և թատերական զգեստների բաժնում: 2008թ. որպես դիզայներ առաջին անգամ ներկայացել է «FIDM Debut» շոույի ժամանակ` «Can-Can» թեմայով, որը այդ տարի մասնակցել է ԱՄՆ նախագահ Օբամայի նախագահական ընտրության պարահանդեսին: Եղել է ﬕ շարք ֆիլﬔրի` «Maniacs: Field of Screams» (2010թ.), «Snitch» (2012թ.), «Կորցված և գտնված Հայաստանում» (2012թ.) և թատրոնների «The Nutcracker» (2010թ.) զգեստների նկարիչը և դիզայները: 2011թ. Հոլիվուդի կինոփառատոնի ժամանակ «Disasteroid» երաժշատական հոլովակի համար արժանացել է «Լավագույն զգեստի դիզայներ» մրցանակին: 2013թ. նկարահանվել է «Հարսնացուն Վեգասից» գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար