
Խաչատուր Լազարյան
Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան
Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Արմենուհի Թերզյան
Բանաստեղծ

Վարազդատ Արևշատյան
Ճարտարապետ

Լուսինե Զաքարյան
Երգչուհի

Հմայակ Դուրգարյան
Ջութակահար

Նորայր Կարգանյան
Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան
Ճարտարապետ

Աշոտ Բաբայան
Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան
Քանդակագործ

Վարդան Օնանյան
Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան
Ջութակահար

Արտաշես Սարգսյան
Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան
Պետական գործիչ, լրագրող

Ֆրունզե Գևորգյան
Բեմադրիչ

Տիգրան Քախվեջյան
Երգիչ
ՈՍՏԱՆ ՀԱՅՈՑ

Հովհաննես Կուրղինյան` վոկալ
Դավիթ Մուշեղյան` կիթառ
Արեգ Նազարյան` բաս կիթառ
Լևոն Հախվերդյան` հարվածային
Հիմնադրվել է 1986թ., Երևանում, Արեգ Նազարյանի նախաձեռնությամբ: Եղել է հայկական ռոք-երաժշտության «երրորդ ալիքի» ներկայացուցիչ-խմբերից: Ազգային-հայրենասիրական, ցեղասպանության, պատմական արդարության վերականգնման, ավելի ուշ՝ նաև ազգային զարթոնքի թեմաները ռոք ժանրի մեջ ի մի բերելով՝ մեծ ճանաչում է ձեռք բերել: Խումբը մի քանի անգամ դադարեցրել է գործունեությունը և փոփոխվել են խմբի անդամները: Խմբի անդամներ են եղել Վահե Խաչատրյանը, Հայկ Գյոլչանյանը: Նախընտրած ոճը իրենց իսկ շնորհիվ հայացված հարդ-ռոքն է, երաժշտությունը հիմնված է ազգային մոտիվների վրա ուժեղ հարդ-ռոքի հնչողությամբ և արտ-ռոքի տարրերով: Խմբի բաս-կիթառահար Արեգ Նազարյանը «Կիլիկիա» նավի անձնակազմի անդամ է: Խումբը մասնակցել է մի շարք ռոք-փառատոների Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում: Թողարկել է «Զարթնիր որդյակ» (1989թ.), «Քիմերներ» (1996թ.) ձայնասկավառակները: 2012թ. մեծ համերգով հանդես է եկել Երևանում` նշելով գործունեության 25-ամյա հոբելյանը: