Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԱԼԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 8-ին, Երևանում: Կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի կինն է: 1999-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2004թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2003թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում և Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայում` որպես խմբի վարիչ: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Օսկան Պետրովիչն էն կինքումը» (Գեղեցիկ հարուստ կին), «Բաղնսի Բողչեն» (Թալալ), Գ.Լորկայի «Բեռնալդա Ալբայի տունը» (Ադելլա), Մ.Խերանյանի «Շխոնց Միհրան» (Տիգրանուհի), Ռ.Լամուրեի «Ախ, կանայք, կանայք» (Աննա-Մարի), Է.դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը» (Նինուչա), Ա.Հայկազյանի «Այրվող մոմեր» (Էսթեր), Ե.Շվարցի «Վիշապը» (Ընկերուհի), Վ.Սարոյանի «Փրկության կղզի» (Վիվիեն Մըք Քեչըն), Բ.Բրեխթի «Երեքգրոշանոց օպերա» (Պոլի), Ա.Չեխովի «Չեխովյան կատակներ» (Պոպովա, Տատայանա), Հ.Թումանյանի «Անբան Հուռի» (Հարևանուհի), Գրիմ Եղբայրների «Ձյունե Թագուհի» (Էլզա), Ա.Սիմոնյանի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (Թագուհի), Ռ.Ծատուրյանի «Ամանորյա իրարանցում» և այլն: Նկարահանվել է ֆիլմերում` «Ախթամար», «Մի վախեցիր», «Տաքսի, էլի լավա», «Ներում», «Մի նայիր հայելուն», «Lost and found in Armenia», «Այստեղ», ինչպես նաև` հեռուստասերիալներում: Մասնակցել է փառատոների` Իրան` «Ֆաջեռ» և «Իրանզամին», Ռուսաստան` «Մինիֆեստ», «Արմյանո-Ռոսս»: Շեքսպիրյան մոնոփառատոնի ժամանակ ստացել է դիպլոմ` «Վերջին ցանկություն» պիեսի համար: 2011թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է պատվոգրի: 2011թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարահանդես» նախագծին: Ձևավորել է 3 օպերային ներկայացումների զգեստներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար